21:57 19.06.2023
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խոչընդոտներին։ Հիշեցնենք՝ Օվերչուկը այդ խնդրով զբաղվող եռակողմ հանձնաժողովի համանախագահն է:
Ի՞նչ առիթով է Օվերչուկն անդրադարձել խնդրին, ի՞նչ է ենթադրում համաձայնագրի նախագիծը և արդյո՞ք արդեն խոսքը գնում է այն ճանապարհի կառուցման մասին, որը, ըստ նախագծի, պետք է անցնի Մեղրիով:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Օվերչուկը նախ ամփոփել է եռակողմ այդ հանձնաժողովի հերթական նիստը, որը մինչ այդ Մոսկվայում էր տեղի ունեցել: Բացի դրանից, հիշեցնեմ, որ ՌԴ փոխվարչապետն անցած շաբաթ Երևանում էր, ուր նույն այդ խնդրի վերաբերյալ բանակցություններ էր ունեցել ՀՀ վարչապետի հետ:
Փաստորեն այս երկու թեմաներն էին, որ ամփոփում էր հարցազրույցով Ալեքսեյ Օվերչուկը:
Նա նշել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի այն կետը, որի շուրջ ամենաշատն է հաջողվել առաջընթաց ապահովել, խոսքը 9-րդ կետի մասին է, որում հենց խոսքը գնում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին:
Օվերչուկն ասել է, որ խմբագրվել և նախապատրաստվում է մի փաստաթուղթ, որը շատ մոտ է արդեն վերջնական տեսքին: Այն համալիր փաստաթուղթ է, որի գրեթե բոլոր կետերը համաձայնեցված են փոխվարչապետերի մակարդակով և անհրաժեշտ է միայն մշակել ու ավարտին հասցնել կետերը, որոնցում խոսքը գնում է կոնկրետ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների, մասնագետների և կոնկրետ անձանց մասին:
Նա ասել է, որ Փաշինյանի հետ ունեցած իր վերջին հանդիպման ընթացքում նաև այս հարցի վերաբերյալ է որոշակի առաջընթաց հաջողվել արձանագրել, իսկ դեռևս վիճելի մնացած հարցերը, հավանաբար անհրաժեշտ կլինի քննարկել ադրբեջանական կողմի հետ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...