22:13 26.06.2023
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ի՞նչ մանրամասներ են հայտնի և կոնկրետ ինչի՞ շուրջ են բանակցելու, արդյո՞ք Վաշինգտոնում նախատեսված է համաձայնագիր կնքել և ինչպե՞ս դրան կվերաբերվեն Մոսկվայում:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Սրանք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ հայ-ադրբեջանական 2-րդ բանակցություններն են՝ վերջին 2 ամսվա ընթացքում:
Բանակցությունների այս փուլը պետք է տեղի ունենար դեռևս 2 շաբաթ առաջ և այն հետաձգվեց ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Զուտ ֆորմալ, իբր տեխնիկական ինչ-որ խոչընդոտներ կային: Իրականում հետաձգելու նպատակը պարզ էր. փորձում էին հնարավորություն տալ, որպեսզի բնակցությունները կայանային Էրդողանի՝ Բաքու կատարած այցից հետո:
Բաքվում Էրդողանը հանդես եկավ կարևոր հայտարարություններով՝ հերթական անգամ շատ հստակ արտահայտելով Ադրբեջանին իր աջակցությունը, ինչը Բաքվի իշխանությունների կարծիքով հավանաբար պետք է օգներ իրենց՝ ամրապնդելու իրենց դիրքերը բանակցային սեղանի շուրջ:
Այս բանակցությունները տեղի կունենան նույն այն միջազգային հարաբերությունների ուսումնական կենտրոնում, ուր կայացել էր առաջին հանդիպումը, և, ադրբեջանական «Թուրան» գործակալության աղբյուրի տեղեկությունների համաձայն, այս անգամ ևս բանակցությունները հնարավոր է տևեն 4 օր»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:39 21.06.2025
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 37 անձիՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 մարդու։ Այս մասին հայտնել է Վրաստանի ղեկավարի վարչակազմը։ «Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 37 անձի։ Համաներումը տարածվել է բանտից դուրս պատիժ կրող 29 անձի և բանտերում պատիժ կրող հինգ անձի վրա, իսկ երեք անձի դատվածությունը մարվել է», – ասվում է հայտարարության մեջ։ Վրաստանի նախագահին Սահմանադրությամբ […] ...
20:27 21.06.2025
Հրդեհ Բարձրաշեն գյուղումՀունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ […] ...
20:21 21.06.2025
Հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը․ ԱԳՆՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն՝ ի պատասխան ԶԼՄ հարցումնորի․ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ: 🇮🇱 Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, ում տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու […] ...
20:10 21.06.2025
«Բավարիան» հաղթել է «Բոկա Խունիորսին» և դուրս եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱԱշխարհի ակումբային առաջնության C խմբի երկրորդ տուրում «Բավարիան» 2-1 հաշվով հաղթել է «Բոկա Խունիորսին»։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ է պարգևել Մայքլ Օլիսեն։ Մյունխենյան ակումբը երկրորդ հաղթանակն է տարել, 6 միավոր ունի, խմբի առաջատարն է և դուրս է եկել փլեյ-օֆֆ։ 4 միավորով երկրորդը «Բենֆիկան» է։ «Բոկա Խունիորսը» վաստակել է 1 միավոր, իսկ նորզելանդական […] ...
20:03 21.06.2025
Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆԲանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...