15:18 27.06.2023
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հունիսի 27-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Մերլե Շպերլերբերգի գլխավորած պատվիրակության հետ:
Հանձնաժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, կարեւորել արցախահայերի անվտանգության ապահովման ու ինքնորոշման իրավունքի ճանաչման հրամայականը, հայտնել, որ Հայաստանը եւս ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման խնդիր ունի:
Մերլե Շպերլերբերգը հատկապես հետաքրքրվել է, թե որքանո՞վ են մեր երկրում պաշտպանված կանանց, մարգինալ խմբերի, փոքրամասնությունների, բնապահպանության ոլորտում` մարդու իրավունքները:
Թագուհի Թովմասյանը պատասխանել է, որ կանայք թիրախավորված են Հայաստանում: Թեեւ օրենսդրությունը նախատեսում է պաշտպանել բոլորի իրավունքները, բայց ոչ միշտ են մարգինալ խմբերն իրենց իրավունքների խախտումների մասին հայտնում իրավապահներին:
Պատգամավորն անդրադարձել է նաեւ բաց հանքերի շահագործման խնդրին` նշելով, որ արտանետումները վնասակար ազդեցություն են ունենում քաղաքացիների առողջության վրա:
Մերլե Շպերլերբերգն անդրադարձել է նաեւ Ստամբուլյան կոնվենցիային ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ ՀՀ ԱԺ-ն մինչ օրս այն չի վավերացրել:
Այս կապակցությամբ հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դեմ է արտահայտվել կոնվենցիայի ներածական մասին` անհնար դարձնելով դրա վավերացումը, քանի որ Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, եւ եկեղեցու հետ հակադրվելը հանրության կողմից չի կարող ընկալվել:
Հանդիպմանը բարձր է գնահատել Ազգային ժողովի համագործակցությունը Գերմանիայի Բունդեսթագի հետ:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...