Ովքե՞ր են Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցման դեմ հանդես եկած օտարերկրացի բնապահպանները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

Ովքե՞ր են Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցման դեմ հանդես եկած օտարերկրացի բնապահպանները

20:49 29.06.2023

Ադրբեջանի՝ այսպես ասած «բնապահպանական մտահոգությունները» նոր դրսևորումներ են ստանում: Բաքվի քարոզչության գաղափարախոսները հավաքագրել են իրենց հավատարիմ բնապահպաններին ու հասարակական գործիչներին ու փորձում են նրանց օգտագործել Հայաստանի Արարատի մարզի Երասխ սահմանամերձ գյուղում մետաղաձուլական գործարանի կառուցումը տապալելու համար:

Բաքվի իշխանություններին այս անգամ ինչո՞վ կարող են օգտակար լինել  բնապահպանները:  Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե գիտենք, որ սա 2-րդ փորձն է՝ այդ պսևդո-բնապահպաններին քաղաքական նպատակներով օգտագործելու: 1-ին փորձը, երբ այդ «բնապահպաններ» կոչվածները Լաչինում պիկետ էին սկսել, պսակվեց նրանով, որ այդ նույն Լաչինի միջանցքում այժմ ոչ թե  ակտիվիստներ են, այլ ադրբեջանական զրահատեխնիկա է կանգնած, որը թույլ չի տալիս հատել այդ հատվածը անգամ ռուս խաղաղապահներին:

Այս անգամ ներգրավել են արդեն միջազգային իբրև թե իրավապաշտպաններին և բնապահպաններին. նրանք նամակով դիմել են ՄԱԿ-ին՝ պահանջելով ջանքեր գործադրել՝ այդ մետաղաձուլական կոմբինատի կառուցման նախագիծը տապալելու և թույլ չտալու, որպեսզի դա իրականություն դառնա: Եվ պատճառաբանում են իբրև թե այդ կոմբինատի էկոլոգիական հնարավոր վտանգները, պնդում են, թե այդ նախագիծը կարող է ողջ տարածաշրջանի համար էկոլոգիական լուրջ վտանգ ներկայացնել։ Մեջբերեմ նրանց խոսքերը․ «նման գործարանի շինարարությունը վնաս կտա ողջ մոլորակին և  կարմիր գիծ է հանդիսանալու ողջ քաղաքացիական հասարակության համար»:

Հայտարարում են նախ, որ իբր թե այդ գործարանի կառուցման նախագիծը հակասում է ընդունված միջազգային կանոններին և նորմերին: Այստեղ հարց է առաջանում. իսկ որտեղի՞ց իրենք գիտեն, թե ինչ է իրենից ենթադրում այդ նախագիծը, չէ՞ որ դա բաց ինֆորմացիա չէ և միայն պետական կառույցներին ու ներդրողներին է հայտնի, թե կոնկրետ ինչ է ենթադրում այդ նախագիծը և որ տեխնոլոգիաներն են օգտագործվում»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարզացրույցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

22:34 21.06.2025

Գավառում մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը

Գավառում այսօր մեկնարկել է Արհեստների միջազգային փառատոնը, որը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Գավառի կենտրոնական հրապարակը վերածվել է կենդանի արհեստների ու համերի տոնի՝ հյուրընկալելով Հայաստանի և արտերկրի վարպետների։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Փառատոնն անցկացվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ Գավառի համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ Այս տարվա […] ...

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

BACK_TO_TOP