21:38 01.07.2023
Չինաստանը հաջողությամբ ավարտել է CR450 արագընթաց գնացքի կարևոր բաղադրիչների գործառնական փորձարկումը։ Շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին, հաղորդել է Global Times թերթը:
Մոդելը պետք է դառնա աշխարհում առաջին գնացքը, որի սպասարկման արագությունը կկազմի 400 կմ/ժ։ Արագության ներկայիս համաշխարհային ռեկորդը՝ 350 կմ/ժ սպասարկման արագություն, նույնպես պատկանում է չինական երկաթուղային տրանսպորտին։
Նոր սերնդի արագընթաց գնացքների զարգացումն արագացնելու նպատակով Չինաստանի երկաթուղիները փորձարկումներ են անցկացրել արևելյան Չինաստանի Ֆուցզյան նահանգում, գրում է թերթը։
Փորձարարական գնացքը հաջողությամբ անցել է թեստերը և կամրջի վրայով քշելիս հասել է 453 կմ/ժամ արագության, իսկ թունելով վարելիս՝ 420 կմ/ժամ արագության, ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ CR450-ը Պեկինից Շանհայ հեռավորությունը կկարողանա հաղթահարել 2,5 ժամում։ Բացի դրանից, այն կլինի ավելի արագ, անվտանգ, ավելի կանաչ, էներգաարդյունավետ և տեխնոլոգիապես ավելի զարգացած, քան իր նախորդները, գրում է թերթը։
Ավելի վաղ՝ հունվարի 8-ին, չինացի գիտնականները հայտարարել էին, որ անօդաչու սարքերի համար նոր շարժիչ են հորինել, որը կօգնի սարքերին երկար մնալ օդում։ Մասնավորապես, Չինաստանի Հյուսիսարևմտյան պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները մոդուլ են հորինել, որը լույսի էներգիան վերածում է էլեկտրականության և թույլ է տալիս օդում լիցքավորել դրոնները։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...