12:47 27.08.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին՝ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում ինչ կոռուպցիոն բացահայտումներ են եղել: Նախարարը հիշեցրեց՝ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելով՝ իր առաջ իբրև առաջին գերակա խնդիր դրել է չարաշահումների բացառումը: Մակունցն ընդգծեց՝ կան համապատասխան գերատեսչություններ՝ կառավարությունում ու կառավարությունից դուրս, որոնք զբաղվում են չարաշահումների բացահայտմամբ, կոռուպցիոն ռիսկերի գնահատմամբ և համապատասխան իրավաչափ գործողություններ ձեռնարկելով, պատասխանատվության ենթարկելով, և բոլոր այդ գերատեսչությունները, նախարարի գնահատմամբ, իրենց աշխատանքը կատարում են պրոֆեսիոնալ կերպով:
Նախարարը նշեց, որ իրենք կապի մեջ են այդ գերատեսչությունների հետ ու մշտապես ահազանգում, տեղյակ են պահում, որ դիմել են համապատասխան գերատեսչությունների, որ նրանք գործողություններ իրականացնեն և միջոցներ ձեռնարկեն՝ արձագանքելով մամուլում շրջանառվող բացահայտումներին:
«Եթե մենք սկսենք զբաղվել բացառապես կոռուպցիոն ռիսկերի, չարաշահումների բացահայտմամբ, պարզապես ի վիճակի չենք լինի կատարել այն աշխատանքները, որոնք ուզում ենք անել՝ միտված Մշակույթի նախարարության առողջացման գործընթացին, տարբեր ոլորտների զարգացմանը, այդ ոլորտում արվեստագետների կարիքների բավարարմանը և այլն, սակայն սա չի նշանակում, որ այն, ինչին բախվում ենք աշխատանքներ իրականացնելու ընթացքում, անտեսում ենք: Ո՛չ, այն ահազանգերը, որ ստանում ենք, և խնդիրները, որ ներկայացվում են, դրանց մենք ահազանգում ենք»,- ասաց նա:
Մակունցը նաև կոնկրետ օրինակներ նշեց: Նա ասաց, որ իր մոտ հայտնվել էր մի գրություն՝ փաստաթուղթ, համաձայն որի՝ Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ը՝ փորձագիտական կենտրոնը, Սարյանի կտավների հետ կապված եզրակացություն էր տվել, որ դրանք բնօրինակ են, և որ այնտեղ դրված է Ռուզան Սարյանի ստորագրությունը՝ համապատասխան կնիքով, սակայն եղել է նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի՝ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ ոչ միայն կտավներն են կեղծ, այլև իր ստորագրությունը: Նախարարը տեղեկացրեց, որ այս գրությունից հետո անմիջապես փաթեթն ուղարկել են դատախազություն, գործին ընթացքը տրված է և հարցաքննություններ են անցկացվում:
Չարաշահումների ու կոռուպցիոն ռիսկերի բացահայտման հարցում նախարարությանն օգնության է եկել նաև լրագրողական հետաքննությունը:
«Քանի որ այդ ժամանակը և ռեսուրսը չկա, քանի որ մենք նախարարությունում ընդամենը երկու աուդիտոր ունենք և 70 ՊՈԱԿ, ֆիզիկապես հնարավոր չէ ողջ աշխատանքը հավուր պատշաճի իրականացնել, երբեմն աուդիտորական աշխատանքը տևում է ամիսներ, ուստի մենք օգտվեցինք մամուլի հրապարակումներից՝ այն հոդվածները, որտեղ կային կոնկրետ թվեր, փաստեր, որոնցով կարելի էր տալ իրավական ձևակերպում, հավաքել ենք, ուղարկել դատախազություն՝ ընթացք տալու համար: Բոլոր այն հուշարձանների և հուշարձանային գոտիների դեպքում, որոնց առնչությամբ տեղի են ունենում օրենքի խախտումներ, դրանց ևս ընթացք է տրվում, գործերը դատախազությունում են»,- հայտնեց նա:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...