Յուսուֆ Քարշ. 20-րդ դարի մեծագույն դիմանկարիչը (մաս 1-ին) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Յուսուֆ Քարշ. 20-րդ դարի մեծագույն դիմանկարիչը (մաս 1-ին)

20:06 15.03.2018

Յուսուֆ Քարշ․ այս անունը վաղուց է տեղ գտել համաշխարհային լուսանկարչության դասականների շարքում։ 20-րդ դարի համաշխարհային արվեստի, գիտության, քաղաքականության մեծագույն գործիչներից շատ-շատերի դեմքերը աշխարհը հիշում է նրա ստեղծած դիմանկարներով։ Ալբերտ Էյնշտեյն, Էռնեստ Հեմինգուեյ, Սալվադոր Դալի, Բերնարդ Շոու, Ուինսթոն Չերչիլ, Շառլ Ազնավուր, Ժակ Կուստո, Նիկիտա Խրուշչով, Ալֆրեդ Հիչքոք, Եղիսաբեթ Երկրորդ, Շառլ Դե Գոլ, Պաբլո Պիկասո, Յուրի Գագարին, Մայր Թերեզա․․․ Ահա մեծանուն մարդկանց այն ոչ ամբողջական ցանկը, ովքեր պատմության մեջ մնացին ոչ միայն իրենց գործունեության շնորհիվ, այլև Հովսեփ Քարշյան անունով մի մարդու, ով մանկության տարիներին հրաշքով էր փրկվել եղեռնից։

Եղիսաբեթ Երկրորդ

Ալբերտ Էյնշտեյն

Պաբլո Պիկասո

Մայր Թերեզա

Հովսեփ Քարշյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում 1908 թվականին։ 1915-ին նա 7 տարեկան էր, երբ թուրքերը նրա հորեղբայրներին ձերբակալեցին ու մահապատժի ենթարկեցին, իսկ հորը ստիպեցին աշխատել թուրքական բանակի համար։ Ավագ քույրը մահացավ տիֆից։ Քարշյանների ընտանիքը, հազարավոր այլ հայերի պես, ստիպված էր ամեն ինչ թողնել ու հեռանալ հայրենի քաղաքից։ Հալեպը դարձավ նրանց երկրորդ հայրենիքը։ Իրենց որդու ապագան, սակայն, ծնողները օվկիանոսից այն կողմ էին տեսնում։ 

Մարդինի թաղամասերից մեկը


1925 թվականին 17-ամյա Հովսեփը ոտք է դնում կանադական հողին։ Հարազատ քեռին՝ Ջորջ Նաղաշյանը, լուսանկարիչ էր կանադական Շերբրուք քաղաքում։ Հենց նա էլ հանձն էր առել հոգալ քրոջ որդու կրթության ու դաստիարակության հարցերը։ Մի քանի ամիս դպրոցում սովորելուց հետո Հովսեփն սկսում է աշխատել Ջորջ Նաղաշի լուսանկարչական սալոնում։ Քեռին նրան պարզունակ մի ֆոտոխցիկ է նվիրում՝ Kodak Brownie, և պատանին ամբողջությամբ տրվում է իր նոր հետաքրքրությանը։ Նա սկսում է անդադար լուսանկարել շուրջ բոլորը։ Հովսեփի համադասարանցին նրա լուսանկարներից մեկը գաղտնի ներկայացնում է ֆոտոմրցույթի։ Լուսանկարը մրցանակ է շահում՝ 50 դոլար։ Տարիներ անց Յուսուֆ Քարշը հպարտությամբ ու ջերմությամբ է հիշում այդ պատմությունը․ 

«Ես այդ գումարից 10 դոլար տվեցի այդ տղային, իսկ մնացած 40-ը ուղարկեցի ծնողներիս․ նրանք մեծ կարիքի մեջ էին։ Այդ քառասուն դոլարն ինձ համար չորս միլիոնի արժեք ուներ։ Մի քանի շաբաթ ես քայլում էի հպարտորեն՝ գլուխս բարձր պահած»։

Քեռին նկատում է տղայի տաղանդը և նրան ուղարկում Բոստոն՝ ուսանելու ժամանակի ամենահայտնի հայ լուսանկարիչներից մեկի՝ Ջոն Գարոյի մոտ: Հենց այստեղ էլ Յուսուֆ Քարշն ստանում իր առաջին հիմնավոր մասնագիտացումը: Ջոն Գարոն նրան սովորեցնում է լուսանկարչական տպագրության նրբությունները, բացահայտում իր արհեստի գաղտնիքները: 


Ջոն Գարոյի հետ 1930թ.

Գարոյի մոտ ուսանելու ժամանակահատվածը Քարշի համար կարևոր էր ոչ միայն մասնագիտական հմտություններ ձեռք բերելու առումով: Նա սովորում էր նաև մարդկանց հետ շփվելու արվեստը: Բացի այդ, պարբերաբար թանգարաններ էր գնում ու գեղարվեստի դասընթացների հաճախում: Այդ հարցում նրա ամենանախանձախնդիր «հովանավորը» տիկին Գարոն էր, ում հետ Հովսեփը հաճախ էր թատրոն ու օպերա այցելում:

Ջոն Գարոյի արվեստանոցը նաև բոստոնյան էլիտայի հավաքատեղիներից էր: Այստեղ հաճախ էին լինում դերասաններ, երաժիշտներ, երգիչներ, նկարիչներ և, իհարկե, մեծահարուստ մեկենասներՅուսուֆ Քարշը նրանց հետ շփվելու հնարավորություն ուներ ու շատ արագ նրանցից շատերի հետ լավ հարաբերություններ է ստեղծում: Բոստոնում ուսումնառությունն, ի վերջո, ավարտվում է, և Հովսեփ Քարշյանը, զինված նոր գիտելիքներով, ծանոթություններով ու կապերով, վերադառնում է Շերբրուք: 

Ինքնանկար 1930թ.

Շարունակելի … 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP