Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահին ներկայացրել է մշակույթի ոլորտի նորությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+26.09 oC

Արմեն Ամիրյանը ՀՀ նախագահին ներկայացրել է մշակույթի ոլորտի նորությունները

15:07 15.03.2018

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանy զեկուցել է նախորդ հանդիպմանը Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի և 2017թ. նախարարության իրականացրած աշխատանքների ու 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Արմեն Ամիրյանը ներկայացրել է մշակույթի բնագավառում օրենսդրության կատարելագործման, մասնագետների պատրաստման ու վերապատրաստման, կինեմատոգրաֆիայի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, նախարարության ենթակայության գրադարանների և թանգարանների գործունեության բարեփոխման, նորարարական տեխնոլոգիաների միջոցով դրանց պայմանների բարելավման ու արդիականացման, հանրապետության մարզերում մշակութային կյանքի աշխուժացման, արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով իրականացված և ընթացիկ աշխատանքները:

Նախարարը զեկուցել է, որ  կյանքի է կոչվել համահայկական նվագախմբի ստեղծման գաղափարը. 2017թ. գարնանը նվագախմբի ստեղծումից հետո Երևանում ապրիլի 24-ին տեղի է ունեցել առաջին համերգը՝ աշխարհի 20 երկրից 71 հայ երաժիշտների մասնակցությամբ, այս տարի նախատեսված է նվագախմբի ելույթը Շուշիում՝ մայիսի 9-ին և Երևանում՝ մայիսի 14-ին։ Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվում է նաև համահայկական երգչախումբ, որի առաջին ելույթը կկայանա առաջիկա ապրիլի 24-ին Երևանում։ Արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակման նպատակով, ըստ նախարար Ամիրյանի, 2017թ. ընթացքում Չինաստանում, Իրանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում կազմակերպվել են հյուրախաղեր, ցուցահանդեսներ: Հայկական պատվիրակությունները մասնակցել են նաև գրքի, կինոյի, ժամանակակից արվեստի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներին Ֆրանկֆուրտում, Կաննում, Վենետիկում: «Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում» միջոցառման շրջանակներում հայաստանցի 250 պրոֆեսիոնալ արտիստներ ելույթներ են ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի այլ քաղաքներում, բացվել են ցուցահանդեսներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը Տրետյակովյան պատկերասրահում: 
Առաջիկա ծրագրերի շարքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 17-ը նախատեսված են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հյուրախաղերը Արաբական Միացյալ Էմիրություններում Հանրապետության նախագահի մեկ այլ հանձնարարականի` Հայաստանի մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ նախարար Արմեն Ամիրյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացք են ստացել մի շարք ծրագրեր: Հայաստանի 111 համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ հեռավոր գյուղերում, ինչպես նաև Արցախում «Մշակութային կանգառ» ծրագրով տեղի են ունեցել թատերական և երաժշտական պետական 36 խմբերի հյուրախաղեր, թանգարանների 454 արտագնա ցուցահանդեսներ։ Շարժական կինոթատրոնները նույն վայրերում կազմակերպել են 200 կինոդիտում։

2017թ. կեսերին ստեղծվել և մինչև օրս շարունակվում է «ԱրԱր» ծրագիրը, որով մարզերի բնակիչներն առանց տարիքային սահմանափակման և անվճար սովորում են արհեստներ, ժողստեղծագործության որևէ ճյուղի հմտություններ, իսկ դրան զուգահեռ պատրաստվում են այդ ամենն ուսուցանող վարպետներ։ 2018թ. ամռանն անցկացվելու է հայկական պարի փառատոնը, որի նպատակն առաջին հերթին հեռավոր բնակավայրերի պարախմբերին աջակցելն է։ 

Մշակույթի նախարարը Նախագահ Սարգսյանին զեկուցել է նաև Ամբերդ ամրոցի վերականգնման, վերանորոգման և ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի մեկնարկի մասին։ Նրա հավաստմամբ, նախագծերը մշակված են, մրցույթը հայտարարված է, արդյունքներն ամփոփված են, և նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են. վերականգնումը կսկսվի 2018թ. ապրիլին։

Արմեն Ամիրյանի ներկայացմամբ բարեկարգվել է պատմամշակութային «Գառնի» արգելոց-թանգարանի շրջակայքը, ստեղծվել է ենթակառուցվածքների գոտի։

Երևանի մնջախաղի թատրոնի համար առանձին տարածք ստեղծելու նպատակով տարածք է հատկացվել Գևորգ Քոչար 27 հասցեում: Շինվերանորոգման նախագիծը պատրաստ է և ներկայացված է հանրությանը։ Շուտով կհայտարարվի մրցույթ, իսկ շինարարությունը կսկսվի 2018թ. մայիսին։  Թատրոնի բացումը նախատեսվում է 2019թ. մայիսին։

Արմեն Ամիրյանը հավաստիացրել է, որ Իտալիայի կառավարության հետ հնագիտական արժեքների վերականգնողական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ նախագահի հանձնարարականի կատարումն ավարտական փուլում է. շուտով կենտրոնը կբացվի մշակույթի նախարարության շենքում հատկացված տարածքում:

 

Աշխատանքային հանդիպման ժամանակ նախագահին զեկուցվել է նաև պետական թատրոնների շենքերի վերանորոգման կամ նոր շենքերի կառուցման աշխատանքների վերաբերյալ. կառուցվել է Երևանի կամերային թատրոնի նոր շենքը, նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնի շենքը, վերանորոգվում են Գորիսի և Վանաձորի թատրոնների շենքերը: Ստեփանակերտի պետական թատրոնի շենքի նորոգման համար մշակույթի նախարարության թատերական և համերգային կոլեկտիվները կտրամադրեն իրենց մեկ միջոցառման ողջ հասույթը։ 

Արմեն Ամիրյանը զեկուցել է նաև նախարարության կողմից մշակված` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության, օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների, ինչպես նաև Հայաստանում կինոարտադրության ոլորտի կառավարման ժամանակակից մոդելի ներդրման նպատակով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագծերի մասին: Նախարարը նշել է, որ մինչև 2021թ. պետք է ավարտվի գրադարանների, կինոժառանգության, երաժշտական ստեղծագործությունների ֆոնդերի թվայնացումը, իսկ մինչև 2021 թվականի դեկտեմբեր կստեղծվի հայ մշակույթի ստեղծագործական ամբողջ ներուժը պատկերող տեղեկատվական թվային շտեմարան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP