16:30 15.03.2018
Երևանի գեղարվեստի ակադեմիայում այսօր թեյախմության արարողության ցուցադրություն է եղել: Արարողությանը ներկա են եղել Հայաստանում Ճապոնիայի դեսպանը, դեսպանատան աշխատակիցներ, բարձրաստիճան հյուրեր ու ակադեմիայի սաները:
Թեյախմության արարողությունը՝ ճապոներեն «Չանոյու», եզակի արվեստների շարքին է դասվում։ Քար լռության պայմաններում է պատրաստվում թեյը:
Լուռ ու կենտրոնացած, թեյի վարպետ Յամադա Միդորին դասական տյասիցու կոչվող տարայում եռացնում է ջուրը, գավաթի մեջ լցվնում կանաչ թեյափոշին ու խառնում հատուկ հնդեղեգե վրձնով: Թեյը մատուցվում է փոքրիկ քաղցրավենիքով: Նախ` պետք է քաղցրավենիքն ուտել, մի քանի վայրկյան հետո միայն խմել կանաչ գույն ու փրփրավուն տեսք ունեցող դառը թեյը:
«Թեյն անխոս համեղ է: Մատչա կոչվող ճապոնական թեյն ամեն տեղ նույն համն ունի, միայն, ի տարբերություն Ճապոնիայի, Հայստանի ջուրն ավելի կոշտ է: Միակ տարբերությունը դա էր, մնացած ամեն ինչը լավ էր»,- ասաց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Ճապոնական թեյից համտեսում էին նաև հյուրերը, ովքեր փորձում էին հասկանալ համն ու նմանեցնել տեղական մթերքներից որևէ մեկին: Ես այն նմանեցրի ճակնդեղի համին:
«Ամեն հոկտեմբերին է աճում մատչա կոչվող այս թեյը: Հավաքվում են թարմ ցողունները, չորացվում ու մանրացվում: Խմելուց թեյի գավաթը պտտում են ձեռքի մեջ, որպեսզի թեյն ամբողջությամբ տաք ջրով լուծվի ու համը համասեռ լինի»,- պարզաբանում է թեյի վարպետ Յամադա Միդորին:
Թեյախմության արարողությունը Ճապոնիայում կատարվում է թեյի տնակում, որը գտնվում է այգու մեջ: Այգին հարուստ է լինում մշտադալար կանաչ բույսերով, որոնք էլ ստեղծում են հաճելի տրամադրություն: Թեյի տնակը կառուցվում է հայտնի «Վաբի» սկզբունքով՝ բնական և պարզ:
Ճապոնիայում թեյի արտադրության հատուկ տեխնոլոգիաները մշակվել են 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը. թեյ խմում էին Ճապոնիայի վերնախավի արական սեռի ներկայացուցիչները: Կանայք թեյ սկսեցին խմել 18-րդ դարից միայն:
Մեր օրերում արարողությունը բաժանվել է «իսկականի» և «պարզեցրածի»:
«Իսկականի» դեպքում խստորեն պահպանվում են ավանդական ձևերը, ներառյալ՝ տյասիցուի օգտագործումը։ Նստում են միայն կրունկներին, խոսակցություն վարում միայն դասական արարողության շրջանակում։ «Պարզեցրած» արարողությունը հաճախ կատարվում է սովորական սենյակներում, անգամ դրվում են սեղաններ ու աթոռներ։
Թեյախմության արարողությունը տևում է 4 ժամ, բուն թեյախմությունը՝ 20 րոպե: Այն լավագույն ժամանակն է մտերմիկ զրույցներ ծավալելու համար: Պաշտոնական թեյախմությանը նախորդում է կայսեկին՝ հյուրասիրություն բազմատեսակ ուտեստներով։ Հյուրերին առաջարկվում է նաև սակեի փոքր բաժին։ Ամեն ինչից ուտում են շատ քիչ, այլապես թեյախմության արարողությունը անիմաստ կլինի։
Ճապոնիայում գոյություն ունեն թեյախմության արարողության բազմաթիվ ձևեր, սակայն խիստ արարողակարգ ունի մի քանիսը՝ գիշերաթեյը, արևածագի թեյը, իրիկնաթեյը, վաղորդյան թեյը, հետճաշյա թեյը, հատուկ թեյը:
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...