Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.81 oC

Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու. Գեղարքունիքի մարզպետ

12:48 21.07.2023

Ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ով Վարդենիս համայնք կատարած աշխատանքային այցի ընթացքում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայանքապետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մշտադիտարկում է անցկացրել Շատջրեք և Ակունք գյուղերի շինհրապարակներում։

Մշտադիտարկման առաջին կանգառը Շատջրեք գյուղում էր, որտեղ ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։

Շատջրեքի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 102 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է երկաթյա փակ խողովակաշարի կառուցում՝ 1623 գծամետր երկարությամբ, 1,30 մետր խորությամբ, ջրթողերի տեղադրմամբ։ Եվս 400 գծամետր երկարությամբ էլ ոռոգման ջրատարի ցանցը կառուցվում է երկաթբետոնյա կիսախողովակներով։ Ոռոգման ցանցը ճյուղավորվում է Շատջրեքի 5 տարբեր թաղամասերում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ արդեն տեղադրվել և մոնտաժվել է շուրջ 1000 գծամետր երկարության խողովակաշար, իսկ շինարարական աշխատանքներն իրականացվել են շուրջ 50 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում Շատջրեքի տնամերձ հողամասերում և վարելահողերում, շուրջ 50 հեկտար տարածքի վրա, ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին։

Մշտադիտարկման երկրորդ կանգառը Վարդենիս համայնքի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցում էր, որտեղ ՀՀ պետբյուջեի միջոցներով և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվում են մարզադահլիճի և նիստերի դահլիճի կապիտալ կառուցման աշխատանքները։

Շինարարության պայմանագրային արժեքը կազմում է 220 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի մայիսից և կավարտվեն 2023 թվականի վերջերին։ Ծրագրով նախատեսվում է դպրոցի մարզադահլիճի և նիստերի դահլիճի հին տանիքի և ծակի քանդում, հիմքերի և պատերի ամրացում, հանդերձարանների կառուցում, ներքին հարդարման աշխատանքների իրականացում։ 2023 թվականի հուլիսի 18-ի դրությամբ շինարարական աշխատանքներն այստեղ ավարտվել են շուրջ 50 տոկոսով։

Վարդենիսում հիմա շինարարական եռուզեռ է, որն աստիճանաբար նոր թափ է հավաքում։ Միլիարդավոր դրամների շինարարություն է ծավալվում Վարդենիս քաղաքում և համայնքի բնակավայրերում, ճանապարհաշինության, խմելու և ոռոգման համակարգերի, արտաքին լուսավորության ցանցի, դպրոցաշինության, ջրահեռացման և այլ ոլորտներում։ Լուծվում են կենսական կարևոր նշանակության այնպիսի խնդիրներ, որոնք տասնամյակներով մնացել են անլուծելի, իսկ բոլոր ծրագրերի ավարտից հետո սահմանամերձ այս համայնքի բնակավայրերում էապես կփոխվի կյանքի որակը։ Այժմ մեր առաջնահերթ խնդիրը շինարարության որակի վերահսկումն ու ապահովումն է, սահմանված ժամկետներում այս կարևոր կառույցների հանձնման գործընթացների կազմակերպումը։

Մարզպետը նշել է, որ տեղերում հրահանգել է շտկել նկատված թերությունները և պահպանել պահանջվող որակը, այլապես ոչ մի անորակ աշխատանք չի ընդունվելու, ոչ մի թերացում չի ներվելու։

Հայտնել է որ մշտադիտարկումներն իր կողմից կլինեն հաճախակի, իսկ մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի մասնագետների կողմից` մշտապես։ Անելու են հնարավորը, որպեսզի մինչ տարեվերջ ավարտի հասցվեն բոլոր շինարարությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP