23:12 27.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ ավագ քննիչը։
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ 1990թ. ծնված Արարատ Նիկողոսյանի դին հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի խցում, որտեղ նրա հետ միասին պահվել է ևս 8 այլ կալանավոր։
Դեպքի վայրի զննմանը մասնակից Արարատ Նիկողոսյանի համախցակից կալանավորը հայտարարել է, որ Ա.Նիկողոսյանը գտնվել է խցի սանհանգույցում, որտեղից լսել է աղմուկ, ապա ձայն է տվել և չստանալով արձագանք՝ բացել է դուռը, որից հետո վերջինս անգիտակից վիճակում ընկել է խցի հատակին, փորձել են տալ արհեստական շնչառություն, միաժամանակ կանչել վարչակազմի աշխատակիցներին, որոնք շտապօգնություն են հրավիրել։
Որոշում է կայացվել Արարատ Նիկողոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։
Դիահերձման արդյունքներով որպես մահվան պատճառ է նշվել թույլ սրտային անբավարարությունը։
Մահվան պատճառի մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո։
18:07 03.08.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 04-ին ժամը 07.00-ից մինչև օգոստոսի 05-ին ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
17:51 03.08.2025
Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ քաղաքացիներն ու ջրային պարեկները Սևանա լճից դուրս են բերել 16-ամյա տղայինԱյսօր՝ օգոստոսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ Չկալովկա գյուղի մոտ՝ լճափին երեխա է կորել ու հնարավոր է, որ նա ջրահեղձ է եղել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել […] ...
17:45 03.08.2025
Իրանը պնդում է, որ Իսրայելի կողմից հարձակման սպառնալիքը դեռ կաԻսրայելի կողմից Իրանի վրա հարձակման սպառնալիքները դեռևս պահպանվում են, և չի կարելի համարել, որ հակամարտությունն ամբողջությամբ ավարտվել է: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ամիր Խաթամին: «Մենք պետք է հարձակման նույնիսկ 1% հավանականությունը ընկալենք որպես 100% սպառնալիք։ Մենք չպետք է թերագնահատենք թշնամուն և մտածենք, որ բոլոր սպառնալիքները անցյալում են», – նրա […] ...
17:17 03.08.2025
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-իԳազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...
17:00 03.08.2025
«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել էՍերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...