11:25 06.08.2023
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խուսափել բանտարկությունից, նույնիսկ եթե մեղավոր ճանաչվի որևէ գործով, քանի որ նա ցմահ պաշտպանության իրավունք ունի ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից։ Այս մասին ասվում է The Washington Post-ի հրապարակած հոդվածում։
Ինչպես նշվում է նյութում, ըստ ԱՄՆ որոշ ներկա և նախկին պաշտոնյաների, եթե Թրամփը մեղավոր ճանաչվի իր առջև դրված երեք քրեական գործերից որևէ մեկով, ապա հնարավորություն կունենա օգտվել օրենքից, որը թույլ է տալիս ԱՄՆ նախկին նախագահներին ցմահ լինել Գաղտնի ծառայության պաշտպանության տակ։ Օրենքը պատասխանատու է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության համար:
1965 թվականից ԱՄՆ նախագահները ցմահ պաշտպանություն են ստանում, նշում է թերթը։ Ինչպես ընդգծվում է հրապարակման մեջ, այդ ժամանակվանից միայն Ռիչարդ Նիքսոնն է հրաժարվել այդ իրավունքից:
Հրատարակությունը մեջբերում է ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության նախկին ղեկավարի պաշտոնակատար Չակ Ռոզենբերգի խոսքերը։ Հարցին, թե Թրամփին սպառնու՞մ է ազատազրկում, Ռոզենբերգը պատասխանել է.
«Տեսականորեն՝ այո, բայց գործնականում՝ ոչ։ Ցանկացած դաշնային շրջանային դատարանի դատավոր պետք է հասկանա, որ այս գործում կան հսկայական և աննախադեպ մարտահրավերներ»,- ասել է Ռոզենբերգը:
ԱՄՆ հատուկ դատախազ Ջեք Սմիթը օգոստոսի 1-ին հայտարարեց, որ Թրամփին մեղադրանք է առաջադրվելու չորս կետով։ ԱՄՆ նախկին նախագահին փաստացի մեղադրում են անօրինական գործողությունների միջոցով իշխանությունը պահպանելու փորձի մեջ՝ չնայած 2020 թվականի ընտրություններում կրած պարտությանը։ Այս գործով մեղադրվողների առավելագույն պատիժը 20 տարվա ազատազրկումն է։
Թրամփին քրեական նաև 2 այլ մեղադրանքներ են առաջադրվել: Ինքը՝ Թրամփը, գնահատում է, որ երեք քրեական մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում իրեն սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում։
ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ամերիկայի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել է, որ կձգտի վերընտրվել պետական բարձրագույն պաշտոնում: Թրամփը նախագահական մրցապայքարին մասնակցելու մասին հայտարարել էր 2022 թվականի նոյեմբերին։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...