21:39 05.08.2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բուրկինա Ֆասոյում և Հասարակածային Գվինեայում ՌԴ դեսպանատների բացումը պետք է տեղի ունենա մինչև տարեվերջ։
Նա նշել է, որ հուլիսի 31-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրամաններ է ստորագրել Հասարակածային Գվինեայում և Բուրկինա Ֆասոյում երեսուն տարվա ընդմիջումից հետո դեսպանատների գործունեությունը վերսկսելու վերաբերյալ։
«Մենք սկսում ենք տեխնիկական հարցեր քննարկել մեր գործընկերների հետ։ Ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը պետք է տեղի ունենա մինչև այս տարվա վերջ», – մեջբերում է ՌԻԱ Նովոստին նրա խոսքերը։
Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը դեսպանատուն է բացելու Բուրկինա Ֆասոյում, որը փակվել է 1992 թվականին։ Նրա խոսքերով, կողմերը պատրաստ են համատեղ աշխատել առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում նաև իրավական ոլորտում, նախապատրաստվում են համապատասխան փաստաթղթեր քաղաքացիական ավիացիայի, սպորտի, կրթության և որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ։
Նաև ՌԴ ԱԳՆ-ի գլխավոր դեսպան, Ռուսաստան-Աֆրիկա գործընկերության ֆորումի քարտուղարության ղեկավար Օլեգ Օզերովը հայտնել է, որ Ռուսաստանը նախատեսում է դեսպանություններ բացել աֆրիկյան ևս 10 երկրներում։ Նա պարզաբանել է, որ 1990-ականներին Մոսկվայի և աֆրիկյան երկրների հարաբերություններում լուրջ անկում է եղել, սակայն այժմ հարաբերությունները վերականգնվում են։
10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է10:27 08.06.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:14 08.06.2025
Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...
10:00 08.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...