20:01 07.08.2023
Սիրիայի Հասեքե նահանգում (գտնվում է Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում) բախումներ են տեղի ունեցել Թուրքիային հավատարիմ սիրիական զինված ընդդիմության և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (SDF) միջև։ Այս մասին հայտնում է Al Watan թերթը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Հասեքեի հյուսիսարևմտյան հատվածում բռնկված փոխհրաձգություններն ուղեկցվել են երկու կողմից հրետակոծություններով։ Հրատարակության համաձայն՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել քրդերի կողմից թուրքամետ կազմավորումների հինգ մարտիկների սպանությունը։
Նշվում է, որ տեղի բնակիչները վախեցած լքում են տարածքը։
2019 թվականին Անկարան իրականացրել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը Սիրիայի Հասեքե և Ռաքքա նահանգներում՝ Թուրքիայի սահմանի երկայնքով ստեղծելով 30 կիլոմետրանոց անվտանգության գոտի։ «Եփրատի վահան» ռազմական գործողության արդյունքում 2016-2017 թթ. Հալեպից հյուսիս գտնվող Սիրիայի սահմանամերձ Աազազ, Ջարաբլուս և Ալ-Բաբ քաղաքների միջև եռանկյունում անվտանգության գոտի է ստեղծվել։ 2018 թվականին քրդական ուժերի դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում թուրքական զորքերը գրավել են Աֆրինի շրջանային կենտրոնը։ Այս քաղաքներում ու շրջաններում գործում են սիրիական զինված ընդդիմության թուրքամետ կազմավորումներ։
Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան Հասեքե, Դեյր էզ Զոր և Ռաքքա նահանգների մեծ մասն այժմ վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական SDF-ի կողմից: 2015 թվականից ի վեր ԱՄՆ հրամանատարությունը տարածքում հիմնել է ինը ռազմակայան։ 2019-ի վերջին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն տվեց մի ծրագրի, ըստ որի մի քանի հարյուր ամերիկացի զինվորական կմնա Սիրիայում: Նրանց հիմնական խնդիրներից մեկը լինելու է երկրի հյուսիս-արևելքում և արևելքում գտնվող նավթահանքերի նկատմամբ վերահսկողության ապահովումը։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...