Շնորհավորում ենք Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ․ «Պատիվ ունեմ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+21.09 oC

Շնորհավորում ենք Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ․ «Պատիվ ունեմ»

19:00 08.08.2023

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ընտրության վերաբերյալ։

«Ս.թ. օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը արձանագրում է.

Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի հաղթահարումից է կախված ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը

Արցախի Ազգային Ժողովը, լինելով առաջնային մանդատով օժտված պետական մարմին, մեծ դերակատարում ունի Արցախի առջեւ ծառացած ոչ միայն ներպետական, այլեւ միջազգային մարտահրավերների հաղթահարման հարցում

Հայաստանի Հանրապետության այսօրվա կառավարիչների կրավորական կեցվածքը Արցախի ճակատագրի հարցում հանդիսանում է պետական լծակներին տիրապետող, սակայն մարգինալացված մի խմբակի կարծիք եւ չի արտացոլում ՀՀ քաղաքացիների մոտեցումները

Արցախի Հանրապետության ներքաղաքական դաշտում որոշ գործիչների արկածախնդիր, իսկ առանձին դեպքերում՝ ադրբեջանական շահերից բխող հայտարարությունները, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակը իշխանության հասնելու համար օգտագործումը կարող է կասկածի տակ դնել Արցախի Հանրապետության գոյությունը։

Ելնելով վերոշարադրվածից՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը.

Շնորհավորում է Դավիթ Իշխանյանին այս բարդ իրավիճակում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր եւ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Ողջունում է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի, որպես ընտրված ներկայացուցչական մարմին,  դերակատարման բարձրացմանն ուղղված քայլերը։ Ստեղծված իրավիճակում ազգային կարող եւ առողջ ուժերի համախմբումը այլընտրանք չունի

Հաստատակամ է իր տիրապետության տակ գտնվող ողջ գործիքակազմով շարունակել ծառայել Արցախի Հանրապետության շահերի պաշտպանությանը՝ չզատելով ու նույնականացնելով դրանք Հայաստանի Հանրապետության շահերին

Վստահ է, որ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր նախագահը հետեւողական աշխատանք է տանելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ուղղությամբ եւ պատրաստ է շարունակել կուսակցական ու խորհրդարանական դիվանագիտության խողովակներով նպաստել այդ գործընթացին»,- ասվում է հայտարարությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

10:40 08.06.2025

Հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «2025 թվականի հունիսի 8֊ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ»։ ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:27 08.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

10:14 08.06.2025

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, Սարյան փողոցում «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետը ևս ներկա է եղել «Երևանի գինու օրերին»։ Նա տեսանյութ էր հրապարակել։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 08.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

BACK_TO_TOP