6 գործոններ, որոնք խանգարում են նորմալ քնել ամռանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

6 գործոններ, որոնք խանգարում են նորմալ քնել ամռանը

20:52 14.08.2023

Ամռանը մարդը կարող է ավելի վատ քնել, քան տարվա մյուս եղանակներին, ասում է բժշկական գիտությունների թեկնածու, նյարդաբան-սոմնոլոգ Ելենա Ցարևան։ Նախ՝ քնելու հետ կապված դժվարություններ կարող են առաջանալ օդի պակասի պատճառով, երկրորդ՝ ննջասենյակում օդի չափազանց բարձր ջերմաստիճանի պատճառով, նշել է Ցարևան։ Նա խորհուրդ է տալիս քնելուց առաջ լավ օդափոխել սենյակը և փորձել զովություն ապահովել այնտեղ։ Բացի դրանից, պետք է ուշադրություն դարձնել վերմակին։

«Երրորդ պատճառը անկողնում ջերմաստիճանի բարձրացումն է, եթե մարդը ծանր վերմակ է օգտագործում: Քնի հետ կապված խնդիրների չորրորդ հնարավոր պատճառը անկողնային պարագաների անորակությունն է, ինչը նպաստում է առատ քրտնարտադրությանը», – ասել է Ցարևան:

Նրա խոսքերով, ամռանը հատկապես կարևոր է օգտագործել բնական, «շնչող» գործվածքներից պատրաստված վերմակներ, ծածկոցներ և բարձեր:

«Շոգ եղանակին կարող է լինել օրգանիզմում ջրային և էլեկտրոլիտային հավասարակշռության խախտում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է վատ քնի։ Շոգի ժամանակ մենք կորցնում ենք ջուր և դրա հետ մեկտեղ էլեկտրոլիտներ: Նրանց անհավասարակշռությունը ազդում է ինքնազգացողության և քնի վրա: Դրանից խուսափելու համար հարկավոր է ավելի շատ ջուր խմել և սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը»,- խորհուրդ է տալիս բժիշկը։

Վերջապես, քնի որակի վրա կարող է բացասաբար ազդել վեցերորդ գործոնը՝ երկար ցերեկային ժամերը:

«Լույսի ազդեցությունը աչքերի ցանցաթաղանթի վրա հանգեցնում է նրան, որ մարմինը արտադրում է ավելի քիչ մելատոնին հորմոն, որն ազդում է քնելու և քնի տևողության վրա», – բացատրել է Ցարևան:

Եթե ​​խնդիրը կապված է ավելորդ լույսի հետ, ապա այն լուծելը շատ հեշտ է՝ հարկավոր է քնի դիմակ կրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP