21:30 17.08.2023
Արցախում հումանիտար իրավիճակը երեկ քննարկվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում: Արտահերթ նիստը գումարվել է Հայաստանի խնդրանքով, որին մասնակցել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Արտյոմ Երկանյանի երեկվա կանխատեսումները կոնկրետ երկրների մոտեցումների մասով, կարծես իրականացան, քննարկումը կայացավ: Դրան ինչ-որ բան հետևելո՞ւ է, ինչ-որ փաստաթուղթ ընդունվելո՞ւ է:
«Ալբանիան միակ պետությունն էր, որ բացահայտ աջակցեց Ադբեջանին: Բաքվի սպասելիքներին հակառակ՝ ԱՄԷ-ն ու Միացյալ Թագավորությունը միանշանակ չպաշտպանեցին իրենց: Աֆրիկյան 3 պետությունները, որոնք «Չմիավորված պետությունների» կազմակերպության անդամ են, որտեղ այժմ Ադրբեջանն է նախագահում, չեզոք դիրքորոշում պահպանեցին՝ հիասթափեցնելով Ադրբեջանի ղեկավարներին:
Սպասված էր Ռուսաստանի մոտեցումը, որում գլխավորը երկու կետն էր․ առաջինը, որ ոչինչ չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի հատուկ դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, և երկրորդը, որ Լաչինի ճանապարհը պետք է բացվի միաժամանակ՝ Ստեփանակերտ-Աղդամ ճանապարհի հետ:
Մենք հիմք ունեինք հուսալու, որ Շվեյցարիան ու Բրազիլիան կարող էին աջակցել մեզ: Կարծում եմ, որ կարող էին ավելին անել, քան արեցին:
ՄԱԿ ԱԽ-ի միակ մշտական անդամը, որի կեցվածքը անհասկանալի էր և անորոշ, Չինաստանն էր, ինչը նույնպես կարելի էր կանխատեսել»,- «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանի հետ զրույցում նշել է Արտյոմ Երկանյանը:
Հնարավո՞ր է, որ ընդունվի բանաձևը, բայց Ադրբեջանի համար ընդունելի բովանդակությամբ: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...
11:43 01.05.2025
Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀարգելի՛ քաղաքացիներ, մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։ ...
11:30 01.05.2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է հիմնադրամի և ճանապարհաշինության ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին Մայիսի 1-ի՝ Աշխատանքի օրվա առթիվ։ «Մաղթում ենք մեր գործընկերներին աշխատանքային հաջողություններ ու ձեռքբերումներ։ Վստահ ենք, որ ճանապարհաշինության ոլորտի մասնագետները պատվով շարունակելու են իրենց շնորհակալ աշխատանքն ու մեր երկրի շենացման և բարեկարգման վերընթաց ուղին»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...
11:13 01.05.2025
Լյուքսեմբուրգը Ուկրաինային կտրամադրի 10 միլիոն եվրոյի էներգետիկ աջակցությունԼյուքսեմբուրգը 10 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ աջակցության հիմնադրամին։ Համապատասխան հուշագիրը ստորագրել են Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բեթելը և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ «Այս միջոցները կօգտագործվեն էներգետիկայի ոլորտում նախագծերի աջակցման համար, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգության վերականգնման և ամրապնդման համար», – իր Telegram ալիքում նշել է Շմիգալը։ Նաև, ըստ նրա, 2025 թվականին […] ...
10:58 01.05.2025
Ուկրաինան համաձայնել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու պայմաններինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Լոնդոնում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ կայացած բանակցություններում Վաշինգտոնը և Կիևը համաձայնության են եկել ուկրաինական հակամարտության կարգավորման 22 կոնկրետ պայմանների շուրջ։ «Մենք ուկրաինացիների հետ անկեղծ և դժվարին քննարկումների ընթացքում առաջարկել ենք 22 շատ կոնկրետ պայմաններ, և մենք կարծում ենք, որ գտնվում […] ...