Ադրբեջանում մեկ օրում 13 ընդիմադիր կուսակցություն է լուծարվել․ Բաքվում միակուսակցական համակարգ է ձևավորվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

Ադրբեջանում մեկ օրում 13 ընդիմադիր կուսակցություն է լուծարվել․ Բաքվում միակուսակցական համակարգ է ձևավորվում

21:30 18.08.2023

Ադրբեջանի արդարադատության նախարարությունը 13 կուսակցությունների զրկել է գրանցումից: Դրանք հիմնականում ընդդիմադիր քաղաքական դաշտը ներկայացնող քաղաքական ուժեր են եղել:

Ինչի՞ հիման վրա է դա արվել, և ո՞ր իրավական մեխանիզմներն են թույլ տալիս սահմանափակել կուսակցությունների գրանցումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Այս ամենն Ադրբեջանի մեջլիսի կողմից ընդունված կուսակցությունների մասին նոր տոտալիտար օրենքի հետևանք է: Ժամանակին Ադրբեջանում գրանցված է եղել 66 քաղաքական կուսակցություն, դրանցից 2-ը ժամանակի ընթացքում դատարանի որոշմամբ լուծարվել էին, 6-ը՝ 2021թ.-ին հայտարարել էին իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության կազմի մեջ մտնելու մասին։  Արդյունքում մնացել էին 58 կուսակցություններ:

Այս նոր օրենքը զգալիորեն խստացրել է կուսակցությունների գրանցման և վերագրանցման կարգը: Հունվարի 11-ին նախագահ Ալիևը ստորագրել է այդ օրենքը, և այժմ սկսվել է վերագրանցման գործընթացը:

Այդ 58 կուսակցություններից 31-ը հաշտվել էին այն մտքի հետ, որ նոր օրենքը վերագրանցվելու հնարավորություն չի տալիս, և կուսակցությունները վերագրանցման հայտ էին տվել: Եվ ի՞նչ եք կարծում, դրանցից քանի՞սն է գրանցվել՝ ընդամենը մեկը՝ իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է Իլհամ Ալիևը:

Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի արդարադատության նախարարությունը լուծարել է 13 կուսակցության, իսկ մնացածի հայտերը Արդարադատության նախարարությունը վերադարձրել է կուսակցության ղեկավարներին՝ հայտարարելով, որ փաստաթղթերը չեն համապատասխանում նոր օրենքին, վերջիններիս տրվել է մեկ ամիս ժամանակ՝ փաստաթղթերը նոր օրենքին համաձայնեցնելու համար, եթե չհասցնեն կամ  չհամաձայնեցնեն, ուրեմն նրանք լուծարվելու են, այսինքն՝ չեն գրանցվելու:

Այսինքն՝ արդեն պարզ է, որ Ադրբեջանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները չեն վերագրանցվելու, և այդ երկրում ձևավորվում է միակուսակցական համակարգ, ինչպիսին ժամանակին ԽՍՀՄ-ում էր կամ հիմա էլ Հյուսիսային Կորեայում է: Չի բացառվում, որ 2-3, այսպես ասած, խամաճիկային կուսակցություններ կգրանցեն, որպեսզի ձևացնեն, թե երկրում մեկ կուսակցություն չէ, այլ մի քանիսն են:

Պարզ է, որ Ադրբեջանում այսուհետ օրինական ընդդիմություն գոյություն ունենալ չի կարող, և որևէ լեգիտիմ ձևով ընտրություններին մասնակցելու հնարավորություն ընդդիմությունը չի ունենալու: Այսինքն՝ օրենքի ճանապարհով իշխանափոխություն Ադրբեջանում այլևս հնարավոր չէ»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է. արդյո՞ք Ստրասբուրգում այդ տոտալիտարիզմին գնահատական չեն տալիս:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

20:03 21.06.2025

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՊՆ

Բանակում լայն թափով շարունակվում են շինարարական աշխատանքները․ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...

SHANTNEWS

20:00 21.06.2025

SHANTNEWS

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

19:55 21.06.2025

ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Հունիսի 21-ին, ժամը 16:31-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mini Cooper» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս […] ...

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

19:51 21.06.2025

Բրազիլիայում օդապարիկի վթարի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել

Բրազիլիայի Սանտա Կատարինա նահանգում 22 մարդ տեղափոխող օդապարիկի վթարի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, հայտնել է  նահանգապետ Ժորժինյո Մելլոն։ «Մենք բոլորս ցնցված ենք այսօր շաբաթ առավոտյան Պրայա Գրանդեում տեղի ունեցած օդապարիկի վթարից։ Մեր փրկարարական ծառայությունն արդեն դեպքի վայրում է։ Նախնական տվյալներով՝ օդապարիկում եղել է 22 մարդ։ Այս պահին հաստատվել է, որ ութ մարդ մահացել […] ...

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

19:42 21.06.2025

Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին

«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

19:30 21.06.2025

«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում

«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...

BACK_TO_TOP