Գագիկ Հարությունյանը պարգևատրվեց ԳԱԱ ոսկե մեդալով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Գագիկ Հարությունյանը պարգևատրվեց ԳԱԱ ոսկե մեդալով

18:14 16.03.2018

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր նախագահ Գագիկ Հարությունյանը պարգևատրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի բարձրագույն պարգևով` ոսկե մեդալով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գիտությունների ազգային ակադեմիայում Գագիկ Հարությունյանի 70-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում պարգևը Գագիկ Հարությունյանին հանձնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Համառոտ ներկայացնելով Գագիկ Հարությունյանի գործունեությունը` Ռադիկ Մարտիրոսյանն ընդգծեց, որ հատկապես կարևոր է նրա վերջին 25 տարիների գործունեությունը:

«Նրա գործունեությունը կարելի է երկու մասի բաժանել` կազմակերպչական և գիտական: Կազմակերպչական գործունեության առումով դա հիմնականում Սահմանադրական դատարանի  միջազգային ճանաչման հասնելն է, Սահմանադրական դատարանի միջոցով միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնելն է: Իսկ գիտական գործունեությունը իրավագիտության ոլորտում նրա արձանագրած հաջողություններն են»,- նշեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Նա ընդգծեց, որ իրենք ՍԴ-ին միշտ համարել են լավ հարևան, որի հետ լավ հարաբերությունների մեջ են:

«Գիտեք այսպիսի բան կա, երբ հարևաններից մեկը նոր տուն է ստանում, հարևաններով հավաքվում են և նրան ճանապարհում են: Հիմա մենք էլ ենք դրա համար հավաքվել, քանի որ Գագիկ Հարությունյանը նոր տուն է գնում, հավաքվել ենք նրան ճանապարհելու»,- ասաց Մարտիրոսյանը:

  Նա հիշեցրեց, որ անցած 25 տարիների ընթացքում Գագիկ Հարությունյանը ունի 250 տպագրված գիտական աշխատանք, 40  մենագրություն, որոնց մեծ մասը տպագրված են տարբեր լեզուներով: Ռադիկ Մարտիրոսյանը շեշտեց, որ հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի պատկառելի գիտական գործունեությունը` գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությունը որոշել է նրան պարգևատրել ակադեմիայի ոսկե մեդալով: Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ իր համար բացառիկ կարևորություն ունի այն հանգամանքը, որ գիտությունների ազգային ակադեմիան ուշադրություն է հատկացրել ոչ միայն իր անձին, այլ նաև գիտական գործունեությանը:

«Գրեթե կես դարից ավել գիտական գործունեությունը իմ կյանքի անբաժանելի մասն է եղել: Դա հատկապես իր ծավալումը ստացավ հենց այս բնագավառում, որովհետև ես միշտ շեշտել եմ, որ Սահմանադրական դատարանները գտնվում են գիտության և պրակտիկայի խաչմերուկում: Առանց գիտական մտածողության այս ոլորտում լուրջ գործունեություն ծավալելն անհնար է»,- ասաց Հարությունյանը:

ՍԴ նախկին նախագահը իր կողմից գիտությունների ազգային ակադեմիայի նվիրեց իր մենագրությունները` հայերենով և անգլերենով: ՍԴ նորընտիր անդամ, ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանն էլ կարևորեց Գագիկ Հարությունյանի մեծ ներդրումը Հայաստանի նոր Սահմանադրության մշակման հարցում:

«Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շարժիչ ուժը, այդ փոփոխություններն առաջ տանողը եղել է Գագիկ Հարությունյանը: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում աշխատանքի ժամանակահատվածը իմ կյանքի մի կարևոր հատված էր: Այդ ընթացքում ցանկացած գաղափար վերցում, մշակվում էր և այնպես էր ներկայացվում, որ սկզբնական վիճակում, երբ անգամ ներկայացնում էինք, չէինք էլ պատկերացնում, որ վերջում նման տեսք կունենա: Դա այն առաքելությունն է, որը մեր երկրին շատ առաջ է տանելու: Պարոն Հարությունյան, Դուք դրա մոլի հավատացյալն էիք: Այլ կերպ հնարավոր չէր: Եթե հանձնաժողովը ձեր գլխավորությամբ այդ ամբողջին չհավատար, մենք դրան չէինք հասնելու, որովհետև եթե մենք չհավատայինք, մյուսներին չէինք կարողանալու համոզել»,- ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով` նոր Սահմանադրությունը սերունդների համար է, որին հասարակ բանվորից մինչև ապագա վարչապետ առնչվելու են, և բոլորը տեսնելու են դրական փոփոխությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP