20:00 29.08.2018
Սեպտեմբերի կեսերին Հայաստանում կանցկացվի հերթական խոշորագույն զորավարժությունը, այն էլ ռազմավարական հրամանատարաշտաբային։ Այս բառերին անծանոթ մարդկանց զորավարժության չափերը ներկայացնելու համար կարելի է ասել, որ այս ամենը, ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է վարչապետը, իսկ գործողությունները լինելու են Երևանի կենտրոնից մինչև սահմանամերձ գյուղեր ընկած ցանկացած հատվածում։
Պատճառն այն է, որ պատերազմական վիճակի է բերվելու ոչ միայն բանակը կամ դրա մի մասը, այլև պետական ամբողջ ապարատը կամ գոնե դրա զգալի մասը։ Պայմանականորեն։ Խնդիրն այն է, որ պատերազմի դեպքում ռազմական գործողություններից զատ անհրաժեշտ է իրականացնել նաև տնտեսության, արտաքին քաղաքականության, ինֆորմացիոն մոբիլիզացիա ու դրան մասնակից դարձնել բոլոր հնարավոր օգնական ուժերին։
Այո՛։ 2013-ին աղմուկ հանած այս լուսանկարը (տե՛ս վերևում) հենց ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունից էին (այն ժամանակ վարժությունը կրում էր «Արձագանք» անվանումը)։ Կառավարության անդամներն այս ժամանակ զբաղված էին ոչ թե իրենց գերատեսչությունները «պատերազմական» վիճակի բերելով, այլ առաջին հերթին հագել էին զինվորական հագուստ ու կառավարության նիստից հետո «մեկնել կրակելու», ինչն էլ բուռն քննադատության արժանացավ։
Արդեն նախորդի ժամանակ՝ «Շանթ-2015» զորավարժությանը, օրինակ՝ մշակույթի ու սպորտի նախարարությունը մասնակից զորքերին ոգևորելու համար նրանց վրանային ավան էին հրավիրել երգիչների, երգչուհիների և ուժային մարզաձևերի հայ չեմպիոններին։ Սա պայմանական պատերազմի հոգսերից ժամանակավորապես ազատվելու, լիցքաթափվելու լավ առիթ էր։
Զորավարժության մշակութային մասից անդին կատարվում էին լուրջ պատրաստություններ։ Պատերազմի ժամանակ վիրավորների քանակի կտրուկ աճին համընթաց պետք է լինելու ապահովել նրանց ապաքինումը, ինչի համար բժշկական հիմնարկներում բացազատել ու կահավորել էին հավելյալ հիվանդասենյակներ։ Պարզ է, որ ամբողջ ուժով աշխատում էին ռազմական գործին ավելի մոտ կառույցները։ Հիմնական նպատակներն էին.
Զորավարժության սցենարով խաղարկվում էր նաև ԱԳՆ գործունեությունը՝ ինչ միջոցառումներ է անում նախարարությունը, որպեսզի նվազեցնի լարվածությունը։ Բանը հասել էր նույնիսկ «փախստականների» ընդունմանը, որոնք եկել էին հարևան՝ «քրդական հոծ բնակչությամբ» երկրից։
Սահմանին մոտ հայկական կողմը բացազատել էր ևս մեկ ճամբար, ուր տեղավորել էր փախստականների դեր ստանձնած դերասաններին (որոնք, ի դեպ, լրագրողների ներկայությամբ մշտապես իրենց դերի մեջ էին)։ Խաղարկվում էին փախստականների տեղավորման, հաշվառման, նույնիսկ ճամբարում բողոքի ցույցերի բռնկման, քաշքշուկների ու դրանց կասեցման գործողություններ։
Այս ամենն արվում էր պատերազմական վիճակի բերված պետական ապարատի բացթողումները բացահայտելու համար։ Եվ տրամաբանական է, որ այս ամենը պետք է ղեկավարի բոլոր մասնակիցների ղեկավարը։ Նախորդի ժամանակ այն ղեկավարում էր նախագահ Սերժ Սարգսյանը: Այս անգամ, հավանաբար, կլինի գործադիր իշխանության ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և սա պայմանավորված է ոչ թե անձերով, այլ զբաղեցրած պաշտոններով։
Դեռ նախորդ իշխանությունների ժամանակ որոշվել էր, որ հերթական ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունը կանցկացվի 2018 թվականի աշնանը։ Ենթադրվում էր, որ մինչ այդ Հայաստանում լիարժեք ավարտված կլինի կիսանախագահականից խորհրդարանական կառավարման անցումը, և հնարավոր կլինի նոր պայմաններում փորձարկել համակարգը։
Ապրիլ-մայիսին եղած իշխանափոխությունից հետո Հայաստանի գերատեսչությունները ղեկավարում են մարդիկ, որոնց մեծ մասը ներկա կարգավիճակով չի մասնակցել այսպիսի վարժանքների։ Սա նրանց համար լավագույն հնարավորություն է ոչ միայն «դրսից եկածի» աչքով տեսնելու թերությունները, այլև բացահայտելու խնդիրների լուծման այլընտրանքային ուղիները և գումարել դրանք արդեն ընդունված, փորձված մեթոդներին։
Այս ամենն ամենևին չի նշանակում, որ զորավարժությունն անցնելու է կաբինետներում: Սեպտեմբերի կեսերին, երբ մեկնարկի զորավարժությունը Երևանում, մարզերում, սահմանամերձ գյուղերում կարող եք ականատես լինել զորահավաքային միջոցառումների, ակցիաների, ռազմերթերի ու այլ գործողությունների։ Իսկ զորավարժարաններում սպասվում են անմոռանալի կրակոցներ՝ հնարավոր է՝ նաև նոր զինատեսակներով, քանի որ այսպիսի միջոցառումները նաև սեփական սպառազինության նվաճումները ցուցադրելու հնարավորություն են։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...