22:06 30.08.2023
Որտե՞ղ են հիմա գտնվում Բաքվից ուղարկված բեռնատարները. Ադրբեջանի կողմից Արցախ ուղարկված իբրև թե մարդասիրական օգնության թեմային «Հորիզոնի» տաղավարում դարձյալ անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Ադրբեջանի «Կարմիր մահիկի» կազմակերպության ուղարկած երկու բեռնատարներն այժմ Արցախի և Ադրբեջանի սահմանի մոտ են՝ Ասկերանի ու Աղդամի այդ հատվածում, և ադրբեջանական «Կարմիր մահիկի» կազմակերպության գլխավոր քարտուղար Ջեյհուն Միրզոևը պարզաբանել է, որ ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին են հանձնել այդ բեռնատարներում գտնվող սննդամթերքի որակը հավաստող համապատասխան սերտիֆիկատները:
Խաղաղապահները թույլ չեն տվել, որպեսզի ադրբեջանցիները հատեն Արցախի սահմանը: Iնչպես երեկ կանխատեսել էինք, նրանք սահմանի մոտ վրանային ճամբար են ստեղծել: Սահմանի հակառակ կողմից էլ մեր հայրենակիցներն են հավաքվել՝ Ասկերանից, Ստեփանակերտից հատուկ ժամանած, որպեսզի թույլ չտան՝ խաղաղապահները դրա հնարավորությունը ապահովեն, որ ադրբեջանցիները բեռնատարներով անցնեն Արցախ: Այսինքն՝ հայկական կողմից ևս վրանային ճամբար է, այնտեղ են գիշերել մեր հայրենակիցները, ցերեկը նրանց է այցելել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:
Ռուս խաղաղապահների նոր հրամանատարը, որն ընդամենը 2 օր առաջ է ժամանել, փորձում է ցուցաբերել հետևողականություն ու սկզբունքայնություն, և հավաքվածների խոսքերով՝ նա խոստացել է, որ ադրբեջանական բեռնատարները Արցախ կկարողանան մտնել միայն այն դեպքում, եթե արցախցիներն իրենք դա ցանկանան»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են Բաքվում պատկերացնում խնդրի լուծումը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
19:42 21.06.2025
Reuters. Իրանը կպատասխանի ԵՄ-3-ի միջուկային դոսյեի առաջարկներին«Եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) արտաքին գործերի նախարարների և ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասի կողմից Ժնևում կայացած բանակցություններում Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ արված առաջարկները անիրատեսական են, սակայն Իրանը դրանց պաշտոնական պատասխան կտա հաջորդ շաբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյան։ Աղբյուրը շեշտել է, որ եթե եվրոպացիները շարունակեն պնդել իրենց […] ...
19:30 21.06.2025
«Փյունիկը» երեք ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանում«Փյունիկը» կմեկնի Վրաստան` երկշաբաթյա հավաքի, որտեղ երեք ընկերական հանդիպում կանցկացնի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Եղիշե Մելիքյանի թիմը հունիսի 24-ին կմրցի Թբիլիսիի «Դինամոյի», հունիսի 29-ին` «Գարեջիի», հուլիսի 3-ին` «Սամգուրալիի» հետ։ «Փյունիկն» այս հավաքով կպատրաստվի Կոնֆերենիաների լիգայի որակավորման առաջին փուլում Սան Մարինոն ներկայանցնող «Տրե Ֆիորիի» դեմ դիմակայությանն ու նոր մրցաշրջանին։ ...
19:21 21.06.2025
Թուրքիան պատրաստ է նպաստել Իրանի և ԱՄՆ-ի առաջնորդների բանակցություններին. ԷրդողանԻրանի շուրջ խնդրի լուծման ուղին անցնում է դիվանագիտությամբ, և Թուրքիան պատրաստ է նպաստել բանակցություններին, այդ թվում՝ Իրանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մակարդակով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ։ Իրանի նախարարը մասնակցում է Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։ «Նախագահ Էրդողանն ասաց, […] ...
19:10 21.06.2025
Բեռլինում զանգվածային ցույց է տեղի ունենում Պաղեստինի աջակցության համարԲեռլինի կենտրոնում տեղի է ունենում Պաղեստինի աջակցության զանգվածային ցույց։ Ակտիվիստները հավաքվում են Ռեյխստագի շենքի մոտ գտնվող մարգագետնում, որը գտնվում է Գերմանիայի դաշնային կանցլերության շենքից ոչ հեռու, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Նրանք ձեռքերում պահել են պաղեստինյան դրոշներ, պաստառներ՝ Պաղեստինին աջակցելու ուղերձներով։ «Միացյալ Գազայի համար» կոչվող ցույցի մասնակիցները վանկարկում են տարբեր կարգախոսներ, լսվում են նաև անգլերեն և […] ...
19:00 21.06.2025
Խաչանովը դուրս է եկել Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հալեի ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Աշխարհի 22-րդ ռակետը քառորդ եզրափակչում 6-3, 6-2 հաշվով հաղթել է աշխարհի 63-րդ ռակետ, արգենտինացի Թոմաս Մարտին Էտչևերիին: Հայ թենիսիստը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Բուբլիկի հետ: ...
18:50 21.06.2025
Մակրոնը մտադիր է արագացնել ԵՄ-ի և Իրանի միջև բանակցություններըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր եվրոպացի գործընկերների հետ, մտադիր է արագացնել Իրանի հետ բանակցությունները։ Ֆրանսիացի առաջնորդը այս մասին գրել է X-ում՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո։ «Ես համոզված եմ, որ կա պատերազմից դուրս գալու և ավելի մեծ սպառնալիքից հեռու մնալու ճանապարհ։ Դրան հասնելու համար մենք կարագացնենք Ֆրանսիայի և նրա եվրոպացի գործընկերների կողմից Իրանի […] ...