15:09 29.08.2018
Շիրակի մարզի մի քանի խոշորացված համայնքներում ծրագրեր են սառեցվել, մի քանիսի մեկնարկն էլ ուշանում է: Ղազանչի, Մեծ Սեպասար, Հարթաշեն, Զույգաղբյուր բնակավայրերի արոտավայրերի ջրարբիացման ծրագիրը 2 տարի է՝ գործնական փուլ չի հասնում, որը, ի դեպ, դեռևս համայնքների միավորումից առաջ պետք էր մեկնարկվեր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ:
Նախապատրաստական աշխատանքներ տարվել էին, իսկ երբ գործը հասել էր համայնքների՝ 5 տոկոսի չափով համաֆինանսավորմանը, գումարի փոխանցումը կատարվելու էր արդեն ոչ թե առանձին համայնքների, այլ Աշոցք խոշորացված համայնքի բյուջեից:
Համայնքապետարանի ֆինանսավորման ձգձգումը ծրագրի ուշացման պատճառ է դարձել: Աշոցքի տարածաշրջանի ալպյան մարգագետինները հազարավոր հեկտարներ են, որոնք համարվում են հյուսիսային մարզի լավագույն արոտները, բայց խմելու ջրի բացակայության պատճառով վերոնշյալ բնակավայրերի անասնապահական տնտեսությունները անասուններին վաղուց արոտ չեն տանում:
Գյուղացիների խոսքերով՝ կենդանիները պետք է 16 կմ քայլեն, որ ջուր խմեն, իսկ այդ դեպքում ո՛չ կաթնատվությունը կբարձրանա, ո՛չ էլ մսատվությունը: 4 գյուղի շուրջ 8000 խոշոր եղջերավոր անասունի կբավականացնեն գյուղերի արոտները, որոնք անտեղի չորանում են: Ջուր չլինելու պատճառով էլ անասուններին գյուղացիները սար չեն տանում, այնինչ հեռագնա արոտները ջրարբիացնելու դեպքում հնարավոր է կաթնատու անասունը առանձնացնել մսատուից և եկամուտ ստանալ արոտները լիարժեք օգտագործելու հաշվին:
Ղազանչիի և Մեծ Սեպասարի նախկին գյուղապետերը, որոնք Արոտօգտագործողների կոոպերատիվների նախագահներն են, նշում են, որ 2 տարի առաջ կազմված ծրագրով նախատեսվում էր 12 կմ ջրագծի և յուրաքանչյուր կիլոմետրի վրա տաշտակների տեղադրում: Անասնապահությամբ զբաղվող գյուղերի համար այս ծրագիրն առաջնահերթ է, բայց ընթացք չի տրվում. դրան խանգարել է համայնքների միավորումը:
Մինչև խոշորացումը, ըստ Մեծ Սեպասարի նախկին գյուղապետ Սերգեյ Սողոյանի, համայնքի բյուջեից 570 հազար դրամ փոխանցվել է, իսկ հետո խոշորացված Աշոցք համայնքի շուրջ 300 մլն դրամանոց բյուջեում արդեն երկու տարի է՝ 18 մլն դրամ այս ծրագրի համար չի գտնվում, թերևս նաև այն պատճառով, որ Աշոցքի համայնքապետը դեռ այն ժամանակ հրաժարվել էր այս ծրագրից՝ ասելով, թե արոտների ջրարբիացման խնդիր չունի:
Կոոպերատիվների նախագահները մոտ մեկ ամիս առաջ խնդիրը ներկայացրել են կառավարություն: Արդեն ֆինանսավորող կողմի և համայնքների միջև պայմանագիր է կնքվել, որով Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարը պարտավորվել է համաֆինանսավորումը կատարել փուլ առ փուլ:
Ըստ Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Աբրեյանի՝ մոտ 2 մլն դրամ արդեն փոխանցվել է ծրագրին, հիմա նախագծա-նախահաշվային աշխատանքների փուլն է: 370 մլն դրամ ընդհանուր արժեքով ծրագիրը կմեկնարկի հավանաբար հաջորդ տարի:
Համաֆինանսավորման տարբերակով Համաշխարհային բանկը պատրաստ է նաև գյուղտեխնիկայի ապահովման ծրագիր ներդնել, բայց այս խոշորացված համայնքը դրանից չի օգտվի. մեկ այլ ծրագրով արդեն գյուղտեխնիկա ներկրել է:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...