08:29 02.09.2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել Արցախի Հանրապետության 32-րդ տարեդարձի առթիվ, որում ասվում է.
«Անհապաղ ապաշրջափակում, բայց ոչ ի հեճուկս Արցախի ինքնորոշման:
Այսօր Արցախի անկախութեան տօնն է։ Տխուր ու անորոշ պայմաններու մէջ կը նշենք Արցախի անկախութեան 32-րդ տարեդարձը։
Ահա շուրջ ինը ամիսներէ ի վեր շրջափակումի ենթարկուած է Արցախը Ազրպէյճանի կողմէ եւ ենթակայ է սովամահ դառնալու վտանգին։ Սակայն, Արցախի ժողովուրդին հաւատքը, վճռակամութիւնը ու յոյսը ո՛չ մէկ ոյժ կրնայ շրջափակումի ենթարկել։
Անկախութիւնը Աստուածատուր իրաւունք է։ Անկախութիւնը նաեւ միջազգային օրէնքի հիմնական սկզբունքներէն մէկն է։ Արդ, ո՛չ մէկ ազգ իրաւունք ունի բռնաբարելու ուրիշ ազգին անկախութիւնը։ 32 տարիներ առաջ Արցախի ժողովուրդը իր անկախութիւնը հռչակած է եւ բազմիցս վերահաստատած։
Հետեւաբար, սիրելի՛ Արցախ, մնացիր ամուր՝ քու ինքնորոշման արդար իրաւունքը հարցականի տակ առնող ներկայ պայմաններուն մէջ։ Մնացիր կառչած քու հաւաքական կեցուածքին։ Դուն առանձին չես, ողջ հայութիւնը քեզի հետ է։
Եղի՛ր միակամ բռունցքի նման, հեռու մնալով կամքդ ջլատող ներքին հակադրութիւններէ։
Եղի՛ր զօրեղ ժայռի նման, մերժելով քեզ համակերպութեան մղող մօտեցումները։
Թող պահանջատիրութեան ձայնդ հնչէ աշխարհի լռութեան ու անտարբերութեան դիմաց։
Թող քու մարտունակ ոգիդ միշտ մնայ ուժեղ ու հատու։
Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ Արցախին ձայնը կարելի չէ լռեցնել, սոսկ հաց ու դեղ տալով։
Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ Արցախի ապաշրջափակումը չի կրնար ըլլալ ի հեճուկս անոր ինքնորոշման արդար իրաւունքին։
Թող իմանան բոլորը, մօտաւոր թէ հեռաւոր, թէ մարդասիրական տագնապ ստեղծելով չեն կրնար Արցախը ծունկի բերել։
Նայեցէք մեր դարաւոր պատմութեան։ Մեր ժողովուրդը իր պատմութիւնը կերտեց, իր գոյութիւնը ամրագրեց եւ իր ինքնութիւնը պահեց նաեւ «ո՛չ» ըսելով՝ մեր հաւատքը խաթարող, մեր ինքնութիւնը այլափոխող ու մեր անկախութիւնը յափշտակել փորձող ոյժերուն դէմ։ Մեր հաւաքական «ոչ»ով մենք մնացինք տոկուն պատմութեան արհաւիրքներուն մէջ։
Այսօր եւս, Արցախը, եւ Արցախին հետ մեր ողջ ժողովուրդը, միահամուռ կերպով կ՚ըսէ «ո՛չ».-
Ո՛չ՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը մոռացութեան դատապարտելու ձգտող ճիգերուն։
Ո՛չ՝ Արցախը իր հայութենէն պարպելու սադրանքներուն։
Ո՛չ՝ Արցախի կրօնական, մշակութային ու ազգային ինքնութիւնը այլափոխող ապօրէն ծրագիրներուն։
Ո՛չ՝ Արցախը Ազրպէյճանի հողային տարածքին մէջ ներմուծելու դաւերուն։
Ո՛չ՝ տարբեր քօղի տակ Արցախի հայութեան դէմ ցեղասպանութիւն կազմակերպելու դիւային փորձերուն։
Վարդանանք ու Ղեւոնդեանք 5-րդ դարուն ըսին՝ այս հաւատքէն մեզ ո՛չ մէկ ոյժ կրնայ խախտել։ Քրիստոնէական հաւատքը շաղախուած էր անկախութեան ոգիով եւ զսպանակուած՝ ազգային արժէքներով ու իտէալներով։
Արցախի պատմութեան ներկայ ճակատագրական հանգրուանին, Վարդանանց ու Ղեւոնդեանց հաւատքով վերանորոգուած ու կամքով կռանուած, մեր ողջ ժողովուրդը Արցախի հետ միասին կ՚ըսէ աշխարհին դիմաց՝ Արցախին ազատօրէն ապրելու, գոյատեւելու ու ստեղծագործելու Աստուածատուր իրաւունքը ո՛չ մէկ ոյժ կրնայ խլել։
Ահա՛ մեր համազգային ուխտը՝ այսօ՛ր ու մի՛շտ։
Փառք ու պատիւ իրենց արիւնով Արցախի անկախութիւնը կերտած նահատակներուն եւ իր նահատակներուն սրբազան ուխտին հաւատարիմ Արցախի ժողովուրդին»:
14:10 29.06.2025
Կարեն Խաչանովը ցուցադրական մրցախաղում հաղթել է Նովակ ՋոկովիչինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Հառլինգհեմում կայացած Giorgio Armani Tennis Classic մրցաշարում ցուցադրական մրցախաղ է անցկացրել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչի հետ և հաղթել: Աշխարհի 19-րդ ռակետ Խաչանովը 7-6 (7-4), 6-4 հաշվով հաղթել է 6-րդ ռակետին: Մրցախաղը տևել է 1 ժամ 23 րոպե: Խաչանովը հունիսի 30-ին կմեկնարկի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար […] ...
14:00 29.06.2025
Ստամբուլում ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մասնակցել է նախարարական պանելային քննարկմանՍտամբուլում անցկացվող «Տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025»-ի շրջանակում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երեկ մասնակցել է «Դեպի ծով ելք չունեցող երկրից ցամաքով կապակցված երկիր. տարածաշրջանային զարգացման ռազմավարական հնարավորություններ» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵՆ-ից և նշում, որ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ, պատասխանել է ներկաների հարցերին։ ...
13:50 29.06.2025
Զելենսկին հայտարարություն է արել F-16-ի կորստից հետոՎլադիմիր Զելենսկին իր Telegram ալիքում արձագանքել է F-16-ի օդաչուի մահվան լուրին։ «Գրեթե ամբողջ գիշեր Ուկրաինայում տագնապ էր հնչում: Նա հրամայել է հետաքննություն անցկացնել մահվան բոլոր հանգամանքների վերաբերյալ», – ասվում է հրատարակության մեջ։ Կիրակի օրը Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարեցին, որ F-16-ը կործանվել է ռուսական օդային հարձակման ժամանակ։ 2024 թվականի հոկտեմբերին Նիդեռլանդները կործանիչների խմբաքանակ մատակարարեց Ուկրաինա։ ...
13:30 29.06.2025
Տոպուրիան նոկաուտի է ենթարկել Օլիվեյրային և նվաճել թեթև քաշային կարգի գոտին․ UFCՎրացի մարտիկ Իլյա Տոպուրիան UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոնն է: Տոպուրիան UFC 317-ի գլխավոր մենամարտում օկտագոնում մրցել է թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն, բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ և առաջին ռաունդում նոկաուտի ենթարկել նրան: Կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնն այս հաղթանակի շնորհիվ նաև տիրացել է թեթև քաշային կարգի գոտուն: Իսպանիան ներկայացնող վրացի մարտիկը օկտագոնում անպարտելի է, […] ...
13:20 29.06.2025
Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվելԵրկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...
13:10 29.06.2025
Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա ԿալասինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...