13:28 29.08.2018
Մոսկվա այցի ընթացքում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության (РОСПОТРЕБНАДЗОР) ղեկավար Աննա Պոպովայի հետ քննարկել է սանիտարահամաճարակային իրավիճակի վերահսկման ոլորտում հայ-ռուսական գործակցությանը վերաբերող ծրագրեր: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության տեղեկատվության վարչությունից:
Քննարկման օրակարգում եղել են «Ռոսպոտրեբնադզորի» կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների ներդրմանը, ժանտախտի ներբերման 7 տարածման ռիսկի կրճատմանը, ինչպես նաեւ ՄԻԱՎ, ՁԻԱՀ-ի դեմ պայքարին 7 հակազդմանն առնչվող հարցեր:
Արսեն Թորոսյանն ընդգծել է «Ռոսպոտրեբնադզորի» կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության կարևորությունը, հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը: Այս աշխատանքները կիրականացվեն նաև անդրկովկասյան բարձրլեռնային գոտիներում` բնական օջախային հիվանդությունների, մասնավորապես, ժանտախտի ուղղությամբ:
Քննարկման թեմա է դարձել նաև շարժական լաբորատորիաների տրամադրման հարցը: Կողմերը երկուստեք հետաքրքրություն են ցուցաբերել շարունակել վարակիչ հիվանդությունների ախտորոշման լաբորատորիաների նյութատեխնիկական աջակցության ցուցաբերման ուղղությամբ ռուսական ծրագիրը: Այն հաջող կերպով ընթանում է դեռ սկսած 2012 թվականից, մասնավորապես, ՄԻԱՎ ՁԻԱՀ-ի մասով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրներում համաճարակային իրավիճակին առնչվող, ինչպես նաև հետագա գործակցության ամրապնդման, պատվաստման ընթացակարգերին առնչվող հարցեր:
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հետագայում առավել սերտ աշխատելու, գիտահետազոտական հաստատությունների միջև համագործակցության ակտիվացման ուղղությամբ:
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...
16:42 03.05.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրերՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...
16:34 03.05.2025
Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է ՀայաստանՄարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...
16:30 03.05.2025
Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆՀամապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...
16:25 03.05.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցելՀայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...
16:17 03.05.2025
Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...