13:29 17.03.2018
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ e-draft.am կայքէջում քննարկման է դրվել «Սեղմված գազով աշխատող ավտոմեքենաների գազաբալոնային սարքավորումների կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին են այսօր անդրադարձել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը և ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը՝ պարզաբանելով, որ եթե օրինագիծը օրենք դառնա, վարորդների համար պարտադիր կլինի ունենալ վկայագիր ավտոմեքենայի վրա տեղադրված գազաբալոնի անվտանգ լինելու մասին:
«Վկայագիրը, նախատեսվածի համաձայն, տեխզննման կտրոնի նման կփակցնեն ավտոմեքենայի դիմապակուն: Կտրվի հատուկ ժամկետով, այդ ժամկետը անցնելուց կամ վթարից հետո վարորդը նորից պետք է տանի փորձարկման ու բալոնը վկայագրի լիզենզավորված կազմակերպությունում»,- ասել է ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը:
SHANTNEWS-ի այն դիտարկմանը, թե, ի վերջո, վարորդն ու գազալցակայանի աշխատակիցը կարող են պայմանավորվել ու առանց վկայագրի էլ լիցքավորել, ինչո՞ւ պետք է գազալցակայանը շահագրգիռ լինի վկայագիր պահանջել, հետո նոր լիցքավորել, Հայրապետյանն արձագանքել է, թե նախագծով տուգանքներ են սահմանված՝ առաջին անգամ՝ 1 մլն դրամ տուգանք, երկրորդ դեպքի պարագայում՝ 3 մլն, իսկ երրորդ անգամ՝ լիցենզիայից զրկում:
SHANTNEWS-ը հիշեցրել է որոշ ժամանակ առաջ «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանի այն պնդման մասին, որ եթե վերահսկման գործառույթը ոստիկանությանը չհանձնվի, խնդիրը չի կարգավորվի: Ըստ Տիգրանյանի՝ եթե ոստիկանությունը տեխանձնագրի նման վարորդից պահանջի նաև գազաբալոնի անվտանգ լինելու վերաբերյալ փաստաթուղթը, վարորդները ստիպված կլինեն ստուգման տանել իրենց ավտոմեքենաների գազաբալոնները, հնամաշները կխոտանվեն, և դաշտը վերահսկելի կդառնա:
«Իմ կարծիքով՝ վերահսկողությունը պետք է լինի ոչ թե ոստիկանությանը, այլ տեսչական մարմիններից որևէ մեկին, և այդ մարմինը պետք է դիտարկման լիազորություն ունենա՝ առանց տնտեսվարողին տեղյակ պահելու»,- հիշեցմանն ի պատասխան՝ ասել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արման Ավետիսյանը:
Հիշեցմանը, որ հաճախ են պնդում, թե չեն կարող բոլոր գազալցակայաններում ամենօրյա վերահսկողություն սահմանել, քանի որ այդքան տեսուչ չունեն, Սերգեյ Հայրապետյանն այսպիսի պատասխան է տվել.
«Տեսուչ չունենք, ոստիկանությունն էր այդքան տեսուչ չունի նման գործառույթ ավելացնելու համար, նույն մարդկային ռեսուրսն է պետք ոստիկանության համար: Իմ կարծիքով՝ այդ նույն ռեսուրսը կարելի է ավելացնել. մասնագիտացված հիմնարկներում 400 հազար մեքենա կա և 400 գազլցակայան, տարբերությունը բավական մեծ է: Գազալցակայաններն էլ պարտադիր չէ ամեն օր ստուգել, դա կարելի է փուլային տարբերակով անել: Մենք, օրինակ, տարեկան 58 գազալցակայան ենք ստուգում»:
Լրագրողների այն դիտարկմանը, թե ոստիկանությանը հաջողվում է տեխանձնագրերի և ԱՊՊԱ փաստաթղթերի առկայությունը վերահսկել, իսկ երբ չլինի ամենօրյա հսկողություն, չի լինի նաև արդյունք, Հայրապետյանն արձագանքել է.
«Կպայմանավորվի վարորդի հետ, ուրեմն թող լիցքավորի և իրեն էլ տուգանեն»:
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետը նաև ասել է, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որ կառույցին են վստահելու վերահսկողությունը: Դա պարզ կլինի ավելի ուշ:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...