09:49 12.09.2023
Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ իրիզին հորմոնը, որն արտադրվում է որպես պատասխան ֆիզիկական ակտիվության, կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության ժամանակ սպիտակուցային ագրեգատների քանակը: Հետազոտությունը հրապարակվել է Neuron ամսագրում:
Ալցհեյմերի հիվանդության հիմնական ախտանիշը բետա-ամիլոիդ սպիտակուցային ագրեգատների կուտակումն է։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վարժությունը նվազեցնում է բետա-ամիլոիդների կուտակումները Ալցհեյմերի հիվանդությամբ մկների մոդելում: Ենթադրվում էր, որ դա կարող է պայմանավորված լինել իրիսին հորմոնի մակարդակի բարձրացմամբ: Այն կարգավորում է ճարպային հյուսվածքում գլյուկոզայի և լիպիդների նյութափոխանակությունը, ինչպես նաև մեծացնում է էներգիայի ծախսը։ Փորձերը ցույց են տվել, որ դեմենցիայով հիվանդների մոտ հորմոնի մակարդակը նվազում է:
Ստուգելու համար, թե արդյոք կա՞ պատճառահետևանքային կապ բետա-ամիլոիդի մակարդակի և ֆիզիկական ակտիվության նվազման միջև, գիտնականները փորձարկել են հորմոնի ազդեցությունը մարդու բջիջների կուլտուրայի 3D մոդելում, որը նրանք մշակել են Ալցհեյմերի հիվանդության համար:
Բջիջների բուժումը իրիզինով հանգեցրել է բետա-ամիլոիդային նստվածքների զգալի կրճատմանը: Այս էֆեկտը կապված է նեպրիլիզինի ակտիվության բարձրացման հետ, որը սպիտակուց է, որը արտադրվում է ուղեղում և ունակ է ճեղքել բետա-ամիլոիդը:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մկների մոտ արյան մեջ ներարկվող իրիզինը կարող է ներթափանցել ուղեղ՝ այն դարձնելով պոտենցիալ օգտակար բուժիչ միջոց Ալցհեյմերի հիվանդության համար:
20:14 01.05.2025
Բաղրամյան գյուղում թոնրատուն է այրվելՄայիսի 1-ին, ժամը 17:50-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Հակոբյան փողոցում այրվում է թոնրատուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։07-ին, մարվել՝ 18։26-ին: Այրվել են թոնրատունը (20 քմ), կենցաղային իրեր և հարակից խորդանոցի տանիքի փայտե […] ...
19:51 01.05.2025
Արթուր Սերոբյանի գեղեցիկ գոլը «Շերիֆի» կազմումՄոլդովայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում Տիրասպոլի «Շերիֆը» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթել է «Զիմբրուին»։ Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը, որը 22-րդ րոպեին հեռվից գեղեցիկ հարվածով խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 14-ին։ View this post on Instagram A post shared by FC […] ...
19:36 01.05.2025
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի տարածքում մեքենայի է հարվածելԻսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: «Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածից զոհվել է մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ […] ...
19:17 01.05.2025
Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից. Fox NewsՄայք Ուոլցը հրաժարական է տվել Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, հայտնում է Fox News-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ X սոցիալական ցանցում Politico-ն գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում Մայք Ուոլցին փոխարինելու առաջատար թեկնածուն է: ...
19:10 01.05.2025
«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...