15:05 11.09.2023
Մեկնարկել է 2023-2024 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2024» մրցույթի հայտերի ընդունումը:
Բոլոր հայտերն ընդունվում են առցանց` assf-2024.hesc.am էլեկտրոնային կայքի միջոցով, որտեղ կարելի է ծանոթանալ մրցույթի պայմաններին:
Գրանցման վերջնաժամկետն է 2023 թվականի դեկտեմբերի 3-ը:
Փառատոնի նպատակն է դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2024»-ին մասնակցության համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ)՝ գիտական ղեկավարի աջակցությամբ, ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլի ընթացքում աշակերտների կողմից ներկայացված հետազոտական նախագծերը կգնահատվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից: Եզրափակիչ փուլում կորոշվեն յուրաքանչյուր անվանակարգի «Լավագույն նախագիծ» մրցանակին արժանացած, ինչպես նաև միջազգային գիտատեխնիկական փառատոններին մասնակցող նախագծերը: Նախատեսված են նաև այլ խրախուսական մրցանակներ:
«Հայկական համադպրոցական գիտության փառատոն–2024» միջոցառման տեղեկատվական օրերի, հանդիպումների և միջոցառումների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նշելով ուսհաստատության անվանումը և նամակի թեման։
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է գրել [email protected] էլ. փոստին կամ զանգահարել 010-210140 հեռախոսահամարին:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...
13:35 02.08.2025
Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...