22:39 13.09.2023
Ֆրանսիական բիոտեխնոլոգիական ընկերություններից մեկը հայտարարել է, որ քաղցկեղի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է թոքերի քաղցկեղով հիվանդ մարդկանց մահվան ռիսկը 41%-ով նվազեցնելու համար։
Ըստ ֆրանսիական կենսատեխնոլոգիական ընկերության տվյալների՝ նոր պատվաստանյութը բարելավում է թոքերի քաղցկեղով տառապող մարդկանց կյանքը:
Ապացուցված է, որ Ose Immunotherapeutics-ի Tedopi պատվաստանյութն արդյունավետ է թոքերի քաղցկեղի որոշ տեսակների մահացության մակարդակը նվազեցնելու համար, ասվում է ընկերության՝ երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ:
Թոքերի քաղցկեղը Եվրոպայում և ԱՄՆ-ում քաղցկեղից մահացությունների տարածված պատճառն է:
Պատվաստանյութը կիրառվել է ադենոկարցինոմայով հիվանդների մոտ, որը թոքերի քաղցկեղի ամենատարածված տեսակն է և սովորաբար ավելի քիչ զգայուն քիմիոթերապիայի և ճառագայթային թերապիայի նկատմամբ։
Այն հիվանդները, ովքեր ստացել են Tedopi, ցույց են տվել զգալիորեն ավելի բարձր գոյատևման ցուցիչ և ավելի լավ կյանքի որակ, քան նրանք, ովքեր ստացել են քիմիաթերապիա:
«Դիտարկվել է մահվան ռիսկի զգալի՝ 41% նվազում», – ասում է «Գուստավ Ռուսի» ինստիտուտի պրոֆեսոր Բենջամին Բեսեն:
Պատվաստումն իրականացվում է սկզբում երեք շաբաթը մեկ, այնուհետև յուրաքանչյուր ութ շաբաթը մեկ, տարին մեկ, իսկ հետո ամեն 12 շաբաթը մեկ:
Tedopi-ն քաղցկեղի բուժման պատվաստանյութ է, այլ ոչ թե կանխարգելիչ միջոց:
Քաղցկեղի թերապևտիկ պատվաստանյութերը նպատակ ունեն մարզել իմունային համակարգը՝ հատուկ ճանաչելու և ոչնչացնելու ուռուցքային բջիջները: Այլ կերպ ասած, օգտագործում են հիվանդի սեփական պաշտպանական համակարգը քաղցկեղի դեմ պայքարելու համար:
Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայմանագիր է ստորագրել BioNTech-ի հետ՝ սկսելու քաղցկեղի դեմ պատվաստանյութի փորձարկումները՝ մինչ 2030 թվականը բուժելով մինչև 10000 հիվանդի:
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...