Ամբողջ աշխարհում գետերի ջրի որակը վատթարացել է. հետազոտություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Ամբողջ աշխարհում գետերի ջրի որակը վատթարացել է. հետազոտություն

10:19 15.09.2023

Գետերի ջրի որակն ամբողջ աշխարհում վատթարացել է եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով, հայտնել են Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի բնապահպանները, որոնք վերլուծել են տարբեր շրջաններում գրեթե հազար գետերի փոփոխությունները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Reviews Earth & Environment ամսագրում:

Փորձագետները նշել են, որ վատթարացումը տեղի է ունենում վերջին տասնամյակների ընթացքում՝ կապված ջերմային ալիքների, երաշտի, հորդառատ անձրևների և այլ երևույթների հետ։ Նրանք ընդգծել են նման հետազոտությունների կարևորությունը ռազմավարությունների մշակման համար, որոնք ապահովում են մարդկանց մաքուր ջրի հասանելիությունը:

Գիտնականները պարզել են, որ գետերի մեծ մասը փոխվել է գլոբալ տաքացման հետ կապված եղանակային անոմալիաների պատճառով: Ջերմային ալիքներն ու երաշտը դեպքերի 68 տոկոսում հանգեցրել են ջրում թթվածնի կոնցենտրացիայի նվազմանը և աղիության բարձրացմանը:

Ջրհեղեղներից և անձրևներից հետո 51 տոկոս դեպքերում բնապահպաններն արձանագրել են պլաստիկ մասնիկների քանակի աճ, ինչպես նաև թունաքիմիկատների, նիտրատների և պարարտանյութի այլ բաղադրիչների կոնցենտրացիայի աճ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

22:44 01.05.2025

Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան

Սպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքը

22:38 01.05.2025

Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքը

Microsoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

22:26 01.05.2025

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

22:12 01.05.2025

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...

SHANTNEWS

22:00 01.05.2025

SHANTNEWS

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

21:39 01.05.2025

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP