Գեղեցիկ հնարքնե՞ր, թե՞ ռազմական ճարպկություն. Երևանում ավիաշոու անցկացրին հմուտ օդաչուները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+11.09 oC

Գեղեցիկ հնարքնե՞ր, թե՞ ռազմական ճարպկություն. Երևանում ավիաշոու անցկացրին հմուտ օդաչուները

18:39 17.03.2018

Երևանի երկնքում բարձրագույն պիլոտաժի «Ստրիժի» ավիախմբի կազմում օդային հնարքների ցուցադրումից առաջ հետախույզ օդաչուն ստուգում է եղանակը, ազատ տարածությունը և այլ գործոններ։ Իսկ քանի դեռ ընդմիջում է, հանդիսատեսը կարող է ծանոթանալ ու նկարվել հենց դրանց նման ինքնաթիռների և ուղղաթիռների մեջ։

Իսկ սա արդեն խմբային թիռչքներից մեկն է, որ իրականացնում են Ռուսաստանի լավագույն ռազմական օդաչուները։ Պտտվում են, թռչում են գլխիվայր, կախվում են օդում ու այդպես շարունակ։ Հանդիսատեսը գոհ է թռիչքներից։ Եղանակը արևոտ էր, ինքնաթիռները մոտ էին թռչում, ու լավ երևում էր, թե որքան վարպետորեն են օդաչուները հաղթահարում դժվար ու վտանգավոր մանևրներն ու սինքրոն թռիչքները։

«Մենք այսօր ցուցադրեցինք այն ծրագիրը, որ ներկայացնում ենք բոլոր ավիաշուոների ժամանակ։ Եվ շատ ուրախ ենք, որ այն հանդիսատեսին դուր եկավ։ Ընդհանրապես նմանատիպ թռիչքների ժամանակ ինքնաթիռներն իրար կողք-կողքի թռչում են մեկ մետր հեռավորության վրա, իրար հետևից՝ 3 մետր հեռավորության վրա։ Այսօր բոլոր հնարքները ստացվեցին, քանի որ եղանակը թույլ տվեց իրականացնել բոլոր թռիչքային մանևրները», – նշում է «Ստրիժի» խմբի օդաչուներից Սերգեյ Օսյայկինը։

Այս հնարքները, սակայն, ոչ միայն պարզապես ցուցադրվելու, այլև սովորելու համար են։ Օդային մարտում հակառակորդից խուսափելու համար հենց նման ճարպկություն է հարկավոր։

«Բավականին հմուտ օդաչուներ են։ Կատարում են շատ բարդ բարձրագույն պիլոտաժի թե՛ խմբային, թե՛ անհատական վարժություններ։ Այն խումբն է, որից, իհարկեմ պետք է սովորել, քանի որ իրենց վարպետությունը շատ բարձր է», – SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական-ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։

Ավիաշոուի թռիչքների համար Երևանում հյուրընկալվել են միայն օդաչուները, իսկ ինքնաթիռներն այստեղ են մշտապես։ Դրանք պատկանում են ռուսական ավիաբազային, որն էլ մտնում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ։

«2009-2010 թվականներից զորախումբը ձևավորված է ու համատեղ միջոցառումներին բոլորը միասին մասնակցում են։ Եվ եթե, Աստված մի՛ արասցե, կարիք լինի ինչ-որ խնդիր կատարելու, պատրաստ ենք կատարելու՝ և՛ հայկական կողմը, և՛ ռուսական կողմը»,- նշեց զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը։

Թռիչքների ընթացքում ու դրանցից հետո էլ հանդիսատեսը, հատկապես երեխաները, շարունակում էին ուսումնասիրել կայանված օդային տեխնիկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP