14:17 22.09.2023
Ֆուտբոլի Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Վինչենցո Մոնտելան, հաղորդում է Թուրքիայի ֆուտբոլային ֆեդերացիայի կայքը։ Կողմերը կնքել են երեք տարվա պայմանագիր։
49-ամյա իտալացին փոխարինել է 60-ամյա գերմանացի Շտեֆան Կունցին։
Մոնտելան մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է իտալական «Ֆիորենտինայում», «Սամպդորիայում», «Միլանում», իսպանական «Սևիլիայում», թուրքական «Ադանա Դեմիրսպորում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի հավաքականի մարզչին հեռացնելու կոչեր հնչեցին Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո, երբ թուրքերը սեփական հարկի տակ միայն վերջին րոպեներին խփած գոլից հետո խուսափեցին պարտությունից:
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթող15:30 08.06.2025
Երևանում Land Rover-ը բախվել է գազատար խողովակի հենասյանն ու կողաշրջվելՀունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմանում Երևանի բնակիչ 62-ամյա Դավիթ Հ.-ն իր վարած Land Rover մակնիշի ավտոմեքենայով Արղության փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է գազատար խողովակի երկաթե սյանը, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր […] ...
15:22 08.06.2025
Հաստատվել է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըՉեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի Լյուքսեմբուրգը ներկայացնող մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Հանդիպման մրցավար է նշանակվել Յասմին Սաբոտիչը, մրցավարի օգնականներ՝ Ռաֆայել Մորիմը և Դանի Դիաշ Բալսան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Միլոշ Բոշկովիչը՝ Չեռնոգորիայից: Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա հունիսի 9-ին՝ ժամը 22։00-ին (Երևանի ժամանակով) Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում: ...
15:11 08.06.2025
ՀԱՄԱՍ-ը հաստատել է «Մոջահեդների բրիգադներ» առաջնորդի մահըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատար Ասադ Աբու Շարիան սպանվել է Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։ «Մոջահեդների բրիգադներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Ասադ Աբու Շարիան և նրա եղբայր Ահմադ Աբու Շարիան սպանվել են Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածի արդյունքում», – նշվում […] ...
14:58 08.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որԵրևանում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 12-13-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 9-ի և 13-ի երեկոյան, 10-ի գիշերը և երեկոյան հնարավոր է, 12-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի, 11-12-ի գիշերը սպասվում […] ...
14:47 08.06.2025
«ՊրոԴեվը»՝ Ֆուտզալի առաջին խմբի հաղթողՖուտզալի Առաջին խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ վճորոշ երրորդ խաղում հունիսի 7-ին «ՊրոԴեվը» 5:4 հաշվով պարտության է մատնել «Թալիշ ՖԱ-ին»՝ հռչակվելով ֆուտզալի Առաջին խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Փլեյ օֆֆի եզրափակիչ առաջին խաղում հաղթանակ էր տոնել «ՊրոԴեվը», իսկ երկրորդում՝ «Թալիշը»։ «ՊրոԴեվ» – «Թալիշ ՖԱ»՝ 5:4 ...
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...