Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Հունգարիան հերքել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի հարձակման շուրջ ԵՄ հայտարարությունն արգելափակելու մասին լուրերը

19:30 22.09.2023

Հունգարիան հերքել է տարբեր լրատվամիջոցներում տարածված լուրերը Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման շուրջ 27 երկրների համատեղ հայտարարությունն արգելափակելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն Facebook-ի իր էջում։

«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին Ղարաբաղում իրավիճակի շուրջ ԵՄ հայտարարության վերաբերյալ: Ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի քանի այլ մասնակից պետություններ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հրապարակեց հայտարարություն իր անունից։ Հունգարիայի դիրքորոշումն այստեղ նույնպես պարզ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է հարկավոր: Շատ տասնամյակներ անց եկել է ժամանակը՝ վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին», – գրառում է կատարել Հունգարիայի արտգործնախարարը:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բաժնի խմբագիր Ռիկարդ Յոզվիակն ավելի վաղ հայտնել էր, որ եվրոպական դիվանագիտական երեք տարբեր աղբյուրներից իր ստացած տեղեկությունների համաձայն՝ Հունգարիան արգելափակել է Եվրամիության հայտարարությունը, որն ի սկզբանե պետք է լիներ ԵՄ բոլոր 27 երկրների անունից։ Արդյունքում ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն տարածեց իր անունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հայտարարությունում Բորելը դատապարտել էր Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նշել, որ Լեռնային Ղարաբաղից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանումը՝ ռազմական կամ այլ միջոցներով, կարժանանա Եվրամիության խիստ արձագանքին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

18:50 04.05.2025

Սերբիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը լքել է բուժհաստատությունը և չեղարկել առաջիկա օրերի բոլոր պլանները։ Պետության ղեկավարն ինքը կդիմի հանրությանը, երբ ապաքինվի, Սերբիայի ռադիոյի և հեռուստատեսության (RTS) եթերում ասել է առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Սինիշա Մալին։ «Նա ժամը 17:00-ից հետո դուրս է եկել Ռազմաբժշկական ակադեմիայից: Ես խոսել եմ նրա հետ, նա ասել է, որ իրեն ավելի […] ...

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

18:30 04.05.2025

Mehr. Իրանի ԱԳ նախարարը կայցելի Պակիստան և Հնդկաստան՝ լարվածության աճի ֆոնին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաջորդ շաբաթ պաշտոնական այցերով կմեկնի Պակիստան և Հնդկաստան՝ երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 5-ին, Արաղչին կայցելի Պակիստան, որտեղ կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի նրանց հետ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը տարածաշրջանում։ Սրանից հետո նա պետք է […] ...

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

18:08 04.05.2025

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը

Ռումինիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%+1 ձայն։ Երկրորդ փուլը (անհրաժեշտության դեպքում) նախատեսված է մայիսի 18-ին, գրանցված է գրեթե 18 միլիոն ընտրող, կբացվեն 19 հազար ընտրատեղամասեր։ Արտերկրում ռումինացիների քվեարկությունը սկսվել է ուրբաթ օրը և կշարունակվի երեք օր։ Պետական ​​բարձրագույն պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ՝ 4 […] ...

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

18:00 04.05.2025

Կրթվելը նորաձև է Բերդում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է ներկայացվրել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Բերդում»։   ...

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

17:52 04.05.2025

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 4-ին, ժամը 15:10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թեղուտ գյուղի «Թեղուտի մոստ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին՝ Թեղուտ գյուղի սկզբնամասում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

17:38 04.05.2025

Sham TV. ազատ է արձակվել Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղարը

Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի (գլխավոր հրամանատարություն) գլխավոր քարտուղար Թալալ Նաջին, ով Դամասկոսում ձերբակալվել էր Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերի կողմից, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնում է Sham հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրները։ Նրանց տեղեկություններով՝ Նաջին մի քանի ժամով բերման է ենթարկվել։ Միջադեպի պատճառները չեն հաղորդվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Al Masirah հեռուստաալիքը, անվտանգության ուժերը […] ...

BACK_TO_TOP