20:59 25.09.2023
ԱՄՆ սենատորն ու Ֆրանսիայի նախագահը, դատապարտելով Ադրբեջանին, հայտնել են, որ հայ ժողովրդի կողքին են լինելու, նշել, որ վերահաստատում են իրենց աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է». դատապարտող հայտարությամբ է հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը:
Երեկ ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քվինի հետ այցելեց Վայոց Ձոր և Սյունիքի մարզեր։ Նրանք տեղի պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզերում։ Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծել այդքան անհրաժեշտ հումանիտար օգնությունը, այդ թվում՝ սնունդ, դեղորայք և այլ էական պաշարներ տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Գերի Փիթերսը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ֆրանսիան շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և սատարելու է հայ ժողովրդին։
«Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, որովհետև հենց դա է վտանգված։ Այժմ կա Ռուսաստան, որը մեղսակից է Ադրբեջանին, կա Թուրքիա, որը միշտ աջակցել է Ադրբեջանի գործողություններին: Ֆրանսիան կանգնած է հայ ժողովրդի և միջազգային իրավունքի կողքին: Մենք նաև քաղաքական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել տևական խաղաղության»,-ասել է Ֆրամսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն X-ի իր էջում դատապարտել է համաշխարհային ղեկավարների լռությունը Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների հարցում՝ ընդգծելով, Լեմկինի ինստիտուտը երբեք թույլ չի տա, որ այսօրվա համաշխարհային առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունն Արցախում 4000-ամյա ժողովրդին ու քաղաքակրթությանը ոչնչացնելու հարցում։
«Չկա «ցեղասպանության կանխարգելում» ԱՄՆ-ում, ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում կամ ՄԱԿ-ում, չնայած բոլոր դասընթացներին, սիմպոզիումներին, գրքերին և ելույթներին: Մենք հույս ունեինք, որ այս մեկ օրինակում՝ Ցեղասպանության կանխարգելման այս կատարյալ փոթորիկում, կգտնվի լուրջ իշխանություն ունեցող խիզախ ձայն, որը ճիշտ քայլ կանի: Բայց այսօր մենք աշխարհում իրական առաջնորդներ չունենք։ Նրանք չեն վախենում, որ մի օր կհայտնվեն այս սարսափի թիրախում, ուստի դա նրանց այնքան էլ չի հետաքրքրում: Նրանք քնում են ինքնագոհ հարմարավետության մեջ: Հասարակ մարդիկ չեն շահում ցեղասպանությունից։ Նույնիսկ եթե նրանց հանցագործ ղեկավարներն ասում են, որ շահում են, այդպես չէ: Ո՞ւմ է հետաքրքրում, որ 4000-ամյա քաղաքակրթությունն ընդմիշտ վերանում է: Մենք բոլորս պետք է միավորվենք այս հավասարումը փոխելու համար, և դա պետք է անենք արագ»,-ասվում է դատապարտող գրառման մեջ:
Այսօր Թուրքիայում սկսել են հետապնդել 3 օր առաջ ԼՂ-ում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին բարձրաձայնած մտավորականներին:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...