17:27 27.09.2023
Ժամը 15:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50 հազար 243 անձ: Պետությունը հոգացել է 5700-ի կեցության հարցը, որը կազմում է սահմանը հատած քաղաքացիների շուրջ 11 տոկոսը:
Այս մասին ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: Նա նշել է նաև, որ այս պահի դրությամբ ևս 74 բուժառու է տեղափոխվել Հայաստան Հանրապետություն. նրանց ընդհանուր թիվը 311 է:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ներկայացրել է կրթության ոլորտում տարվող աշխատանքները՝ նշելով, որ կրթության իրավունքը նույնպես առաջնային է:
«Մենք պետք է առանց ժամանակ կորցնելու նաև քայլեր իրականացնենք՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս պահի դրությամբ տարբեր մարզերում դպրոցներ են դիմել արդեն 100 քաղաքացիներ: Մեր դպրոցները պատրաստ են այս գործընթացին, ուղարկվել է շրջաբերական գրություն, որով հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Մասնավորապես՝ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի»,-ասել է ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կարգավորումներ են նախատեսվել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները հավելյալ աջակցության կարիք կունենան.
«Այդ աշխատանքն իրականացնելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, բոլոր մասնագետները պատրաստ են: Եկող շաբաթվանից կմեկնարկեն նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար, որպեսզի նրանք կարողանան այս իրավիճակում համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար»:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թիվը մեծ է:
«Մենք արդեն այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է: Սա, բնականաբար, նշանակում է, որ դպրոցներում շատ անելիք կունենանք այս առումով: Համագործակցում ենք ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ՝ հավելյալ ծրագրեր իրականացնելու համար: Գիտեք, որ այնտեղ երեխաները որոշ ժամանակ կրթական գործընթացից դուրս են եղել: Պլանավորում ենք նաև առանձին ծրագիր ԼՂ-ի ուսուցիչների համար: 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը 1500 է: Կարծում եմ, որ մեր համակարգը պատրաստ կլինի այդ ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ բոլոր նոր անհրաժեշտ ծրագրերն ու նախաձեռնությունները կմշակվեն ըստ ի հայտ բերված կարիքների:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև ուսանողների ուսումը ՀՀ-ում կազմակերպելու հարցին և նշել, որ գործընթացը հարթ իրականացնելու համար կմշակվեն կարգավորումներ: ԼՂ-ում գործել են 8 քոլեջներ, ուսումնարաններ և 4 բուհ:
Քննարկվում են նաև մշակույթի ու սպորտի ոլորտի կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում ապահովելու վերաբերյալ հարցեր: Մասնավորապես, ԼՂ-ում գործել է 11 մարզադպրոց՝ 3000 սաներով:
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...
19:48 02.08.2025
Օմանը կկառուցի 270 միլիոն դոլար արժողությամբ գազատարՕմանի Սուլթանությունը հայտարարել է ավելի քան 270 միլիոն դոլար արժողությամբ և օրական 13 միլիոն խորանարդ մետր հզորությամբ նոր գազատարի կառուցման մասին՝ որպես պետական էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման մաս, հաղորդում է Օմանի պետական ONA լրատվական գործակալությունը։ «Նախագիծը ներառում է 42 դյույմ տրամագծով, 193 կիլոմետր երկարությամբ գազատարի կառուցում, որը կանցնի Իբրի նահանգի Ֆահուդ շրջանից (ազ-Զահիրա նահանգ) մինչև Սուհար […] ...
19:36 02.08.2025
«Ռեալի» պաշտպանը կարիերան կշարունակի ԻտալիայումՄադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Խակոբո Ռամոնը տեղափոխվել է իտալական «Կոմո»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Իսպանացի Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմն ու 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր են ստորագրել: «Կոմոն» տրանսֆերի համար 2,5 միլիոն եվրո է վճարել: Ռամոնը «Ռեալի» համակարգում էր 2013 թվականից։ Գլխավոր թիմի կազմում նա անցկացրել է 6 խաղ և խփել 1 […] ...
19:29 02.08.2025
Գազայի հատվածում սովի հետևանքով զոհերի թիվը հասել է 169-իԳազայի հատվածի շրջափակման ժամանակ թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի, շաբաթ օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնուցումից յոթ մահվան դեպք, այդ թվում՝ մեկ երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվում է 169-ի, այդ թվում՝ 93 երեխայի», – […] ...
19:17 02.08.2025
Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի միջոցովԱդրբեջանական կողմը սկսել է բնական գազ մատակարարել Սիրիային Թուրքիայի միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։ «Կայացել է Քիլիս-Հալեպ սահմանային խողովակաշարի գործարկման արարողությունը, որը կապահովի ադրբեջանական գազի տեղափոխումը Սիրիա Թուրքիայի միջոցով։ Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Քիլիս նահանգի Յավուզլու գյուղում՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան […] ...