19:57 27.09.2023
Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության և կալանավորման հրատապ լուրերով: Այս մասին նշվում է ինստիտուտի X-ի միկրոբլոգում արված հայտարարության մեջ:
«Վարդանյանը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի բացահայտ ջատագովը, հատկապես ատելի է Ադրբեջանի կողմից։ Նրա կալանավորումը խոշտանգումների և արտադատական մահապատժի կամ ցուցադրական դատավարության շատ բարձր ռիսկ է պարունակում: Նա և Արցախի կառավարության և ինքնապաշտպանության բանակի ներկայիս և նախկին անդամները որակվել են որպես «անջատողականներ» և «ահաբեկիչներ», կատեգորիաներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի կալանավորումն ու սպանությունն արդարացնելու համար։
Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունը հատկապես հիմնավորված է` հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանացել են ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները 2020թ.-ից: Նրանք խոշտանգվել են, նվաստացվել, սպանվել, անհետացել և ենթարկվել ցուցադրական դատավարությունների: Սա լավ փաստագրված է:
Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, ինչպես նաև աշխարհի մյուս առաջնորդները պետք է պահանջեն Վարդանյանի անվտանգ անցումը Ադրբեջանից և պետք է ապահովեն, որ Արցախի կառավարության մյուս անդամներին, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի անդամներին թույլ տան հեռանալ։ Մենք հիշեցնում ենք աշխարհին, որ էլիտաների կալանավորումը, սպանությունը և անհետացումը ցեղասպանության սովորական ակտ է»,-նշված է հայտարարության տեքստում:
Այս հայտարարությանը կից ինստիտուտը նշել է մի շարք համաշխարհային դեմքերի:
The @LemkinInstitute is deeply concerned about the breaking news of the arrest and detention of former Artsakh State Minister @RubenVardanyan_ by #Azerbaijan’s State Border Service.
Vardanyan, an outspoken advocate for Artsakh’s right to self-determination, is particularly… https://t.co/VghEV3GH12
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) September 27, 2023
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին11:30 04.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
11:21 04.05.2025
Միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 09:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է […] ...
11:10 04.05.2025
Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան Հաղթանակի օրվա կապակցությամբՍի Ծինփինը մայիսի 7-10-ը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան և կմասնակցի Հաղթանակի օրվա միջոցառումներին։ Պուտինն ու Սի Ծինփինը մի շարք երկկողմ միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր կստորագրեն Չինաստանի ղեկավարի՝ Ռուսաստանի Դաշնություն՝ Կրեմլ այցի ընթացքում։ ...
10:50 04.05.2025
Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 5-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Հացաշեն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն էՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...