Բյուրոկրատիա հանքարդյունաբերողների համար, թե՞…. – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Բյուրոկրատիա հանքարդյունաբերողների համար, թե՞….

14:28 19.03.2018

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացությամբ մարտի 20-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգ է ընդգրկել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ երկրորդ ընթերցման ներկայացրած օրենքի նախագիծը:

Նախագծով առաջարկվում է պարտադրել մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող խոշոր ընկերություններին պարբերաբար իրենց ընկերությունների կայքերում տեղադրել հաշվետվություններ:

«Այն, որ մենք անդրադառնում ենք մետաղական հանքարդյունաբերության ոլորտին, պայմանավորված է նաև նրանով, որ արտահանման ծավալների մեջ դրանք ունեն առանձնահատուկ դերակատարում և ՀՆԱ-ի համար համակարգաստեղծ գործունեություն են իրականացնում», – ընդգծել է հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը՝ միաժամանակ հավելելով, որ հաշվի առնելով այդ ընկերությունների նշանակությունը տնտեսության զարգացման տեսակետից, շատ կարևոր է, որ այդ ընկերությունները գործեն հնարավորինս թափանցիկ: 

ԱԺ Ելք խմբակցության անդամ Արամ Սարգսյանը իր հերթին ընդգծել է, որ ոլորտին քաջածանոթ է, քանի որ երկար տարիներ շինանյութերի ոլորտում զբաղվել է հանքարդյունաբերությամբ, ու հիմա մտավախություն ունի, որ օրենքի նախագծում թափանցիկության պահանջը չափազանցված է: «Չափից ավելի շատ բյուրոկրատական ու թղթագրության համար դաշտ ենք ստեղծել և կարծում եմ, որ այդ թափանցիկությունը նաև ինչ-որ առումով հետագայում խանգարելու է մեր հանքարդյունահանողներին, որովհետև առանձնապես շատ էլ չեն այդ ոլորտում ներդրումներ անելու ցանկություն ունեցողները», – նշել է «Ելք» խմբակցության ներկայացուցիչը՝ հավելելով, որ կողմ կքվեարկի նախագծին, բայց խնդրում է նաև հաշվի առնել իր նկատառումը:

Խոսրով Հարությունյանը մասամբ համաձայնել է Արամ Սարգսյանի դիտարկման հետ՝ նշելով, որ իր ենթադրությամբ սա դեռ մեկնարկային փուլն է, իսկ հետագայում կյանքը ցույց կտա՝ արժի նոր կարգավորումներ մտցնել, թե ոչ: Խոսրով Հարությունյանի պնդմամբ, մի բան ակնհայտ է, որ ոլորտը հանրային վերահսկողության կարիք ունի:

«Մենք էլ կհետևենք, որպեսզի չփորձենք հոնքը սարքելու փոխարեն, աչքն էլ վնասել», – եզրափակել է տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավարը:

Նախագիծը դրական եզրակացություն է ստացել բացառապես կողմ ձայներով: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP