Փաստաթղթային խոչընդոտները չեն կարող արգելք հանդիսանալ սոցիալական աջակցության հասանելիության տեսանկյունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Փաստաթղթային խոչընդոտները չեն կարող արգելք հանդիսանալ սոցիալական աջակցության հասանելիության տեսանկյունից

17:36 02.10.2023

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել են վերջին տվյալները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վերաբերյալ, ինչպես նաև մանրամասներ ներկայացրել աջակցության ծրագրերի վերաբերյալ:

Նազելի Բաղդասարյանը նախ նշել է, որ հաշվի առնելով թեժ գծին ստացվող բազմաթիվ զանգերը և հրատապ պատասխաններ պահանջող տեղահանված անձանց բազմաթիվ հարցերը, «Հումանիտար կենտրոնը» կշարունակի աշխատել ինտենսիվ ռեժիմով և օրը երեք անգամ կլինեն ուղիղ միացումներ՝ ժամը 12:00-ին, 16:00-ին և 20:00-ին:

Վերջին տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց թիվը կազմում է 100 520, Հակարիի կամուրջը հատել է 21 107 տրանսպորտային միջոց: 89 167 անձ արդեն իսկ հաշվառվել է: Հաշվառման գործընթացը խիստ կարևոր է հետագայում աջակցության ծրագրերից օգտվելու համար:

Շարունակվում է տեղաբաշխումը Հայաստանի տարբեր մարզերում: 53 935 անձ օգտվել է պետության առաջարկած կեցավայրերից:

Տեղաբաշխումը, ըստ մարզերի, հետևյալն է՝ Արագածոտնի մարզ՝ 2454 մարդ, Արարատի մարզ՝ 13050 մարդ, Արմավիրի մարզ՝ 5186 մարդ, Գեղարքունիքի մարզ՝ 4337 մարդ, Լոռու մարզ՝ 3263 մարդ, Կոտայքի մարզ՝ 13297 մարդ, Շիրակի մարզ՝ 2558 մարդ, Սյունիքի մարզ՝ 5089 մարդ, Վայոց ձորի մարզ՝ 2134 մարդ և Տավուշի մարզ՝ 2567 մարդ:

Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ 100 000 դրամ միանվագ աջակցության տրամադրումը մեկնարկում է այս շաբաթ, և այդ գործընթացի շրջանակում տեղահանված այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր և հաշիվներ, կարող են դրանք ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, որոնք աշխատում են 24/7 ռեժիմով:

Մամուլի քարտուղարը նաև անդրադարձել է այսօր առավոտյան վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակության արդյունքում կայացած որոշումներին:

Ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա այցելել որևէ բանկ և բացել հաշվեհամար, արդեն իսկ Կենտրոնական բանկի կողմից պայմանավորվածություն կա, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար: Այնուհետև՝ այդ քարտերի հաշվեհամարներն անհրաժեշտ է փոխանցել Միասնական սոցիալական ծառայություն:

Նազելի Բաղդասարյանը շեշտել է, որ նույնիսկ այն դեպքում, երբ քարտերի տրամադրման գործընթացը որոշակի ժամկետ կպահանջի, քարտային հաշիվներն, այնուամենայնիվ, բացվում են շատ արագ և տեղում: Այսինքն՝ գումարը կփոխանցվի քարտային հաշվին, որը հնարավոր կլինի կանխիկացնել: Այնուհետև քարտը ստանալուց հետո սոցիալական աջակցության մյուս ծրագրերի շրջանակում տրամադրվող գումարները հնարավոր կլինի քարտով կանխիկացնել:

Նազելի Բաղդասարյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ բացված հաշվեհամարը պետք է անպայման ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն: Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է այս գործընթացն անի անձնապես և յուրաքանչյուր անձ միանվագ աջակցությունը կստանա հենց իր բանկային, քարտային հաշվին: Բացառություն կլինեն երեխաները, որոնց գումարները կփոխանցվի նրանց մայրիկների բանկային, քարտային հաշվին:

Հայաստանում բնակարաններ ունեցող անձինք կարող են օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցության ծրագրից, սակայն բնակարանի վարձավճարի հետ կապված օժանդակության ծրագրից կարող են օգտվել այն անձինք, ովքեր Հայաստանում սեփականություն չունեն:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է, որ հաշվառված անձանցից իգական սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 46 139, իսկ արական սեռի ներկայացուցիչների թիվը կազմում է 43 028: 65-ից բարձր տարիքային խումբը 10 700-ից ավելի է, մինչև 18 տարեկան երեխաների թիվը կազմում է շուրջ 27 000: 45 000-ից ավելի տեղահանվածներ եկել են Ստեփանակերտից, Մարտունու շրջանից՝ 15 000-ից ավելի, Մարտակերտի շրջանից՝ 13 000-ից ավելի, Ասկերանի շրջանից՝ 10 000-ից ավելի: Տեղահանվածների թվում կա 230 հղի և 2000-ից ավելի հաշմանդամություն ունեցող անձ:

«Փաստաթղթային խոչընդոտները չեն կարող արգելք հանդիսանալ սոցիալական աջակցության հասանելիության տեսանկյունից»,-նշել է Արմեն Ղազարյանը և հավելել, որ այն անձինք, ովքեր չունեն անձը հաստատող փաստաթուղթ, կարող են մոտենալ անձնագրային ծառայություններ, ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի կորստի կամ վերականգնման հետ կապված համապատասխան դիմումներ, որի արդյունքում կիրականացվի նույնականացում և փաստաթղթավորում: Սակայն մինչ փաստաթղթի պատրաստ լինելը, աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով այդ անձանց կտրամադրվի անձը հաստատող ժամանակավոր փաստաթղթի ձևեր: Անձնագրային բաժինները Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կսպասարկեն արտահերթ ռեժիմով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP