17:11 04.10.2023
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» ներկայացրել է մանրամասներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցավայրերի, սննդի, զբաղվածության, կրթության ապահովման ուղղությամբ Կառավարության աջակցության ծրագրերը:
«Ձեզ կներկայացնենք, թե այս պահի տվյալներով տարբեր ուղղություններով ինչ գործընթացներ են իրականացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կեցության, առողջապահական, կրթության և այլ ոլորտներում հումանիտար խնդիրների լուծման համար»,-նշել է վարչապետի մամուլի քարտուղարը:
Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց թիվը մնում է անփոփոխ՝ 100 625: Հաշվառվածների թվում կա փոփոխություն, և այս պահին այն կազմում է 95 711, այսինքն՝ բռնի տեղահանվածների առավել քան 95 տոկոսը հաշվառվել է: Հաշվառված անձանց թվում շուրջ 29 000-ը երեխաներ են: Երեխաների համար երկու կարևոր գործընթաց է իրականացվում՝ դպրոցների տեղավորումը և 100 000 դրամի միանվագ աջակցության տրամադրումը:
Վարչապետի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ երեկ երեկոյան Կառավարությունն արդեն իսկ գրավոր ընթացակագով հաստատել է 100 000 միանվագ աջակցության տրամադրման որոշումը և տրամադրման կարգը: Այն բոլոր ընտանիքներում, որտեղ կան անչափահաս երեխաներ, անհրաժեշտություն կա մուտք գործել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարթակ, որտեղ երեխայի մայրը կամ խնամակալը պետք է լրացնեն երեխայի ծննդյան վկայականի տվյալները, որպեսզի այդ տվյալները կապվեն մոր կամ խնամակալի տվյալներին և գումարը փոխանցվի մոր կամ խնամակալի հաշվեհամարին:
Բոլոր այն անձինք, ովքեր առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեն կամ 75-ից բարձր տարիքային խմբում են, հատկացվելիք գումարը կարող են ստանալ Հայփոստի միջոցով:
Եվս մեկ անգամ ներկայացնելով 100 000 դրամ միանվագ աջակցության ստացման ընթացքը՝ մամուլի քարտուղարը նշել է, որ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանա այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ (բացի Մելլաթ և Ֆասթ բանկերից) և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ:
Առողջապահության նախարարության փոխանցած տվյալների համաձայն, այս պահին 345 բուժառու Հայաստանի տարբեր բուժհաստատություններում ստանում է բուժօգնություն, նրանցից 102 վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 9 երեխա: Հատուկ խնամիք կարիք ունեցող անձինք, ինչպես նաև մեծահասակները նույնպես պետության ուշադրության կենտրոնում են:
Երեխաների կրթության հետ կապված հարցերը նույնպես Կառավարության ուշադրության կենտրոնում են: Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, 0-5 տարեկան երեխաների թիվը կազմում է 7996, 6-19 տարեկան երեխաների թիվը կազմում է 21 266: Դպրոցահասակ 21 266 երեխաներից 4145-ն արդեն հաճախում է դպրոց: Ըստ մարզերի բաշխումը հետևյալն է՝ Սյունիքում՝ 285, Վայոց ձորում՝ 112, Գեղարքունիքում՝ 179, Արարատում՝ 758, Կոտայքում՝ 800, Արագածոտնում 223, Արմավիրում՝ 415, Շիրակում՝ 177, Լոռիում՝ 185, Տավուշում՝ 161 և Երևանում՝ 850:
Զբաղվածության ապահովման շրջանակում վարչապետի մամուլի քարտուղարի ներկայացմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է հարթակ՝ www.workforall.am, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել իրենց հարմար աշխատանքի համար: Տվյալ պահին կայքում նշված է, որ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:
Նազելի Բաղդասարյանը նաև ներկայացրել է կրթության ոլորտում Երևանի և մարզերի դպրոցներում առկա թափուր հաստիքները, ըստ որի՝ ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ կա, որից Սյունիքում՝ 7, Վայոց ձորում՝ 6, Գեղարքունիքում՝ 22, Արարատում՝ 132, Կոտայքում՝ 60, Արագածոտնում՝ 48, Արմավիրում՝ 258, Շիրակում՝ 26, Լոռիում՝ 449, Տավուշում՝ 11 և Երևանում՝ 16: Առողջապահության ոլորտում առկա է 273 ավագ բուժաշխատողի թափուր հաստիք և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնում՝ շուրջ 37, Արարատում՝ 26, Արմավիրում՝ 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում՝ 32, Լոռիում՝ 65, Շիրակում՝ 32, Սյունիքում՝ 32, Տավուշում՝ 23, Վայոց ձորում՝ 23:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...