Ռուս խաղաղապահների պահվածքը թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ հիմա մեզ համար բացարձակապես ընդունելի չէ. Արթուր Խաչատրյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ռուս խաղաղապահների պահվածքը թե՛ մարտական գործողությունների ժամանակ, թե՛ հիմա մեզ համար բացարձակապես ընդունելի չէ. Արթուր Խաչատրյան

13:43 05.10.2023

Ալիեւի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարվում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիեւի` այսօր Գրանադա չմեկնելը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ավարտից հետո կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին` նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշել է, որ դրանք ցեղասպանական գործողություններ էին: Նա անդրադարձել է նաեւ միջազգային կառույցների աշխատանքին: «Սա վկայում է միջազգային կազմակերպությունների բարոյական ու քաղաքական մահվան մասին: Հելսինկիի եզրափակիչ ակտով ու մի շարք այլ միջազգային փաստաթղթերով հակամարտություններն ուժով կամ ուժի սպառնալիքով լուծելն անընդունելի է: Փաստորեն, միջազգային հանրույթն ու հանրությունն այլեւս հանդուրժելի են համարում ագրեսիայի միջոցով հակամարտության լուծումը, քանի որ գազային համաձայնությունը ԵՄ եւ անդամ երկրների համար շատ ավելի թանկ են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ալմաթայի հռչակագրին ու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը` «կադաստրային վկայականի» մասին: Արթուր Խաչատրյանը հռետորական հարց է բարձրացրել ու հավելել` «Որեւէ երկիր ասա՞ց Ադրբեջանին` զորքերդ հավաքիր եւ դուրս արի ՀՀ տարածքից: Որեւէ մեկը չի հաստատել, որ այդ Ալմաթիի հռչակագիրն իրենից ինչ-որ բան է ներկայացնում»:

Այս համատեքստում լրագրողները հարց են ուղղել պատգամավորներին, թե ինչու է ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը երեկ հայտարարել, որ որոշել է քաղաքական ուժ ստեղծել ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանքներ ներկայացրել: Հարցին ի պատասխան` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Արշակ Կարապետյանի որոշումն իր համար ենթադրությունների դաշտ է, որտեղ ինքը նախընտրում է չմտնել:

Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներին ձերբակալելու, Բաքու տեղափոխելու եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության մասին հարցին:

«Ընդունելի՞ է արդյոք, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայ քաղաքական գործիչներն առեւանգվում են»,- հետաքրքրվել է լրագրողը:

«Ռուս խաղաղապահների պահվածքը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէր թե’ մարտական գործողությունների ժամանակ, թե’ հիմա: Բացարձակապես հասկանալի եւ ընդունելի չէ` առավե’լ եւս: Այն, որ չեն միջամտել որեւէ հարցի, նշանակում է` ինչ-որ պայմանավորվածություն եղել է»,- ասել է Արթուր Խաչատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP