23:11 05.10.2023
Շուրջ 50 երկրների առաջնորդներ Գրանադայում քննարկել են, թե ինչպես խթանել համագործակցությունը ողջ մայրցամաքում: Վերջին 19 ամիսների ընթացքում առաջին անգամ է, որ գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման Ուկրաինան չէ։ Բացի ընդլայնման խնդիրներից այստեղ կկենտրոնանան ԵՄ միգրացիոն նոր ճգնաժամի, Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Սերբիայի և Կոսովոյի միջև ճգնաժամերի շուրջ: Հիշեցնենք, որ երեկ Ալիևը հրաժարվել էր Գրենադայում նախատեսված՝ Հայաստանի, Ադրբեջանի , Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ ձևաչափով հանդիպումից, պատճառաբանելով, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել են բանակցություններում Թուրքիայի մասնակցության վերաբերյալ Բաքվի առաջարկը: Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ:
Ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանը գագաթնաժողովից, և ինչպե՞ս են եվրոպական կառույցներում ու գերտերությունների մայրաքաղաքներում գնահատել այն, որ Ալիևը, ըստ էության, բոյկատել է գագաթնաժողովը ու հրաժարվել հանդիպել Փաշինյանի հետ եվրոպացի առաջնորդների միջնորդությամբ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Հակառակ դրան, որ Իլհամ Ալիևը չցանկացավ Գրանադա մեկնել և հրաժարվեց եվրոպացիների միջնորդությամբ բանակցել Փաշինյանի հետ, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցությունները Գրանադայում կայանալու են՝ քառակողմ ձևաչափով:
Այս հանդիպումը չափազանց կարևոր է՝ նաև հաշվի առնելով այն, որ այսօր առավոտյան Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որով կոչ է անում Եվրահանձնաժողովին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հրապարակային ձևով գնահատական չի տա Ալիևի այդ որոշմանը: Նա ասել է՝ անձամբ կարտահայտեմ նրան, թե ինչ եմ մտածում այդ մասին հանդիպման ժամանակ: Նա հիշեցրել է, որ երկու օր առաջ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջ ունենալ Հայաստանի նկատմամբ և կոչ է արել Ադրբեջանի կողմից երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Որտե՞ղ կարող է կայանալ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հաջորդ փուլը և ո՞ւմ միջնարդությամբ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...
14:50 21.06.2025
Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներինԲուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...