16:28 05.10.2023
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի երկրորդ խաղային օրը կայացել է ևս 8 հանդիպում:
20 տարի անց Չեմպիոնների լիգա վերադարձած «Նյուքասլը» 4:1 հաշվով առավելության է հասել ՊՍԺ-ի նկատմամբ:
«Բարսելոնան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Պորտուին»: Չավիի թիմը բոլոր մրցաշարերում անպարտելիության շարքը հասցրել է 10 խաղի:
Գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Լայպցիգին», իսկ Դորտմունդում «Բորուսիան» ու «Միլանը» գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 2-րդ տուր
F խումբ
«Նյուքասլ» (Անգլիա) – ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 4:1
«Բորուսիա Դ.» (Գերմանիա) – «Միլան» (Իտալիա)՝ 0:0
H խումբ
«Պորտու» (Պորտուգալիա) – «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0:1
«Անտվերպեն» (Բելգիա) – «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2:3
E խումբ
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Լացիո» (Իտալիա)՝ 1:2
«Աթլետիկո» (Իսպանիա) – «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ)՝ 3:2
G խումբ
«Լայպցիգ» (Գերմանիա) – «Ման.Սիթի» (Անգլիա)՝ 1:3
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա)՝ 2:2
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...