16:23 05.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Այս մասին հայտնում են ԿԳՄ նախարարությունից:
Հանդիպմանը ներկա էր նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:
Դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանի խոսքով՝ դպրոցն ունի 127 աշակերտ, որոնց այս պահին միացել է արցախցի 55 աշակերտ: Շարունակական աշխատանքներ են տարվում համայնքում բնակություն հաստատած մյուս երեխաներին ևս դպրոց ներգրավելու ուղղությամբ: Համայնքապետարանի աջակցությամբ դպրոցն առաջիկայում կհամալրվի նոր գույքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել նոր աշակերտների կրթության շարունակականությունը: Ծաղկաձորի դպրոցում այս պահին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված երեք մանկավարժ է աշխատում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, ծանոթացել աշակերտներին, զրուցել նրանց հետ, խոսել նրանց հիմնական խնդիրներից: Փոխնախարարը մասնավորապես հետաքրքրվել է՝ որտեղ են բնակվում երեխաները, ինչպես են կարողանում հասնել դպրոց, ունեն արդյոք դասագրքեր ու անհրաժեշտ պարագաներ:
«Դուք այստեղ ձեր ընկերների հետ եք, որոնք պատրաստ են միշտ օգնել ցանկացած հարցում: Պետք է լավ սովորեք, որովհետև միայն կրթությամբ և լավ սովորելով կարող ենք ուժեղանալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով աշակերտներին:
Նախարարի տեղակալը կոչ է արել տեղացի աշակերտներին հոգ տանել արցախցի հայրենակիցների մասին, օգնել նրանց արագ ինտեգրվելու հարցում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 8-րդ դասարանում սովորող Մանեն պատմել է, որ ամենաշատը սիրում է «Կենսաբանություն» առարկան և որոշել է ատամնաբույժ դառնալ, իսկ Տիգրանը՝ 7-րդ դասարանից, բոլոր առարկաներն էլ հավասարաչափ սիրում է և դեռ մտածում է մասնագիտություն ընտրելու ուղղությամբ:
Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նաև Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում աշխատող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների հետ: Մանկավարժներից մեկը դասավանդում է «Պատմություն», մյուսը՝ «Մաթեմատիկա», իսկ երրորդը դասվար է: Մանկավարժների խոսքով՝ դպրոցում աշխատանք գտնելը նրանց օգնում է գոնե ժամանակավոր անտեսել դժվարությունները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է մանկավարժներին Ուսուցչի տոնի կապակցությամբ և նշել. «Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է, և անչափ կարևոր է, որ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ ձեր մեջ ուժ եք գտել աշխատելու և շարունակելու ուսուցչի առաքելությունը: Ուսուցիչն ինքը հաճախ չի էլ պատկերացնում, թե ինչ ահռելի գործ է անում և ինչ մեծ դեր ունի հասարակության մեջ: Մենք ձեր կողքին ենք և ամեն կերպ աջակցելու ենք աշխատանքի և ադապտացման հարցերում»:
Ուսուցիչների հետ զրույցում նախարարի տեղակալն անդրադարձել է նրանց հուզող մի շարք խնդիրների, մասնավորապես ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ուսուցչի դրույքաչափի բեռնաթափման մեխանիզմը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...