19:34 12.10.2023
Հայաստանի և Լատվիայի հավաքականները Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրի խաղում դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Լատվիա․ Ռոբերտս Օզոլս, Ռոբերտս Սավալնիեկս, Մարցիս Օշս, Դանիել Բոլոդիս, Անդրեյ Ցիգանիկ, Էդուարդ Էմսիս, Ալեքսեյ Սավալյով, Ալվիս Յանուզեմս, Յանիս Իկաունիեկս, Էդուարդս Դաշկևիչս, Ռոբերտս Ուլդրիկիս։
Հայաստան․ Օգնեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան, Լուկաս Սելարայան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան։
Լատվիա – Հայաստան հանդիպումը կկայանա Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում, կմեկնարկի Հայաստանի ժամանակով 20։00-ին։ Խաղը կսպասարկեն սլովենացի մրցավարները՝ Ռադե Օբրենովիչի գլխավորությամբ։
Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խումբը գլխավորում է ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը, որը 4 խաղից հետո հավաքել է 10 միավոր։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (5 խաղ) ևս վաստակել է 7 միավոր և չորրորդն է, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր խաղերում։
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտըԱմերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը սխալ է թույլ տվել՝ կոնֆլիկտի մեջ մտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մասկը շատ հոգնած է և սթրեսի մեջ։ Ահա թե ինչպես է գործարարի հայրը՝ Էրոլ Մասկը, մեկնաբանել «Իզվեստիա»-ին նախագահի և ձեռնարկատիրոջ միջև վեճը։ «Թրամփը հաղթելու է, նա նախագահն է, նա ընտրվել է նախագահ։ Այնպես որ, գիտեք, Իլոնը սխալ է թույլ […] ...
14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:15 07.06.2025
Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ում անհրաժեշտ է ստեղծել նոր քաղաքական կուսակցությունՁեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հակամարտության ֆոնին և X սոցիալական ցանցում հարցում անցկացնելուց հետո, իր էջում հայտարարել է Միացյալ Նահանգներում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ավելի վաղ Մասկը իր X էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հարցվածների 80.4%-ը կողմ էր, իսկ հարցմանը ընդամենը 24 ժամվա ընթացքում […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...