20:35 16.10.2023
Հայաստանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի համար ղազախական «Ակտոբեն» հրաժեշտի հանդիպում է անցկացրել:
Մարկոս Պիզելիի և մրցակցի թիմերում խաղացել են ֆուտբոլիստներ, որոնք տարբեր ժամանակահատվածներում ելույթ են ունեցել «Ակտոբեում»: Պիզելիի թիմը հաղթել է 8-2 հաշվով, Մարկոսն աչքի է ընկել դարպասի գրավմամբ:
Խաղից հետո Մարկոս Պիզելիին նվիրել են ղազախական ազգային հագուստ: Հանդիպումից հետո երկար ժամանակ նա մնացել է խաղադաշտում, լուսանկարվել է երկրպագուների հետ: Մարկոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար ու վստահեցրել «Ակտոբեի» երկրպագուներին, որ հեռավոր Բրազիլիայում թիմը հավատարիմ երկրպագու ունի:
««Ակտոբեի» երկրպագուները շատ են սիրում Մարկոս Պիզելիին, քանի որ նա չհեռացավ ակումբի համար դժվար ժամանակահատվածում: Դրանից բացի, նա համեստ էր ու ընկերասեր, իսկ խաղերի ժամանակ անմոռանալի մթնոլորտ էր ստեղծում»,- ընդգծել է ղազախական աղբյուրը և ավելացրել, որ Մարկոսը ոչ միայն ֆուտբոլ էր լավ խաղում, այլև զարգացած է այլ ուղղություններով. տիրապետում է պորտուգալերեն, անգլերեն, հայերեն ու ռուսերեն լեզուներին:
Մարկոս Պիզելին «Ակտոբեի» ֆուտբոլիստ է եղել 2014-2016 և 2018-2020 թվականներին: Նա թիմի կազմում անցկացրել է 106 խաղ, խփել 36 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում: Պիզելին Հայաստանի հավաքականի անդամ էր 2008 թվականից: Ազգային թիմի կազմում նա մասնակցել է 68 խաղի, խփել 11 գոլ: 39-ամյա Մարկոս Պիզելին մարզական կարիերան ավարտել է 2020 թվականին:
22:07 06.06.2025
Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...
21:52 06.06.2025
Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանաԱնգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...
21:44 06.06.2025
Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարիԹբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...
21:35 06.06.2025
CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...
21:29 06.06.2025
Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու ՎեհափառինԱդրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...