13:22 31.08.2018
Շիրակի մարզի որոշ համայնքներում մի քանի օր առաջ ընտանի թռչունների անկման դեպք է գրանցվել։ Սատկած թռչունների թիվն առանձին տնտեսություններում տասնյակների է հասնում։ Անասնաբույժները հաստատում են թռչունների կեղծ ժանտախտ հիվանդության փաստը, իսկ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնում չեն հաստատում։
Վարակիչ հիվանդությունը հայտնաբերվել է Այգաբաց, Բասեն, Շիրակ, Կրասար համայնքներում, ընդհանուր հաշվով, սատկել է ավելի քան 600 թռչուն: Մարզի մյուս թռչնաքանակը վարակի դեմ ենթարկվում է պատվաստման։ Բասեն բնակավայրում տնտեսություններ կան, որտեղ մի քանի օրում մինչև 80 հավ է սատկել:
Գյուղի անասնաբույժ Մոսիկ Մավսիսյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց, որ թռչուններն անկել են կեղծ ժանտախտից: Այն օդակաթիլային հիվանդություն է, իսկ տարածումը հիվանդ թռչնի հետ շփումով է, ջրով և կերով։ Բարեբախտաբար, վարակի օջախն արևի ճառագայթների տակ արագ է ախտահանվում։
Անասնաբույժի խոսքերով՝ հիվանդության դեմ պատվաստանյութն ուշացել էր, դրա համար էլ անկումների թիվը մեծ է եղել: Անցած տարի այս հիվանդության դեմ պետպատվերով պատվաստում նախատեսված չի եղել, իսկ այս տարի պատվաստանյութի ուշացման հետ նաև ազատ վաճառք դեղատներում չկա։
Ըստ անասնաբույժների՝ նաև սա է հիվանդության տարածման պատճառը։ Պատվաստանյութը դեռ մարտ-ապրիլ ամիսներին պետք է մարզ հասներ, որի արդյունքում կանխարգելում կապահովվեր: Երբ թռչուններն արդեն վարակված են, պատվաստումը ոչ թե օգուտ, այլ վնաս է տալիս։ Որոշ տնտեսություններում հիվանդ թռչունները սատկել են պատվաստումից հետո:
Ըստ անասնաբույժների՝ հիվանդության օջախներում հիմա վտանգ չկա: Պատվաստումները շարունակում են, թեև եղած պատվաստանյութը քիչ է, մարզի թռչնաքանակի 70 տոկոսին կբավականացնի: Այն, որ թռչունների մոտ հայտնաբերվածը կեղծ ժանտախտ է, սննդամթերքի անվտանգության ծառայության մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը, հակառակ անասնաբույժների վստահեցումների, ո՛չ լսել էր, ո՛չ էլ տեսել։
Նա նշեց, որ թռչունների մոտ ճիճվակրություն է՝ ասկարիդոզ կամ ավիտամինոզ: Ճիճվակրության դեպքում նույն տնտեսությունում 1 կամ 2 թռչունի անկում կարող է գրանցվել, այլ ոչ տասնյակներով: Սա էլ անասնաբույժների բացատրությունն է:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...