17:12 18.10.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ՝ քննարկելու ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ կրթության ոլորտում ներկայում իրականացվում են մի շարք բարեփոխումներ, որոնց առանցքային բաղադրիչն է հանրակրթության նոր չափորոշիչների և առարկայական ծրագրերի փուլային ներդրումը, ինչը ենթադրում է փոփոխություններ մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակություն, ուսուցիչների վերապատրաստում, նոր դասագրքերի ստեղծում:
«Եթե նախորդ չափորոշիչների հիմքը գիտելիքահեն վերջնարդյունքն էր, ապա այժմ առանցքում է նաև աշակերտների կարողությունների, հմտությունների զարգացումը: Ակնկալում ենք, որ ՀՀ ոչ պետական դպրոցները ևս համաչափորեն առաջնորդվում են նոր չափորոշիչներով, և մեր երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում կրթական գործընթացն իրականացվում է միևնույն մոտեցումներով: Ընդունելի ենք համարում նաև Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից մասնավոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու առաջարկը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Այս համատեքստում փոխնախարարն ընդգծել է, որ նույն սկզբունքով շարունակվում է բոլոր դպրոցներին հավասար պայմաններով դասագրքերի տրամադրման գործընթացը՝ անկախ դպրոցի կազմակերպաիրավական ձևից:
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ նոր դասագրքերը դեռևս փորձարկման փուլում են, և հաշվի առնելով ընթացքում ներկայացվող դիտողություններն ու առաջարկները՝ դրանք կլրամշակվեն կամ դուրս կգան գործածությունից:
Այս համատեքստում քննարկվել է առարկայական ծրագրերի բեռնաթափման, ինչպես նաև դասագրքերի հայտագրման գործընթացը լավարկելու, տեխնիկական խնդիրներից հնարավորինս խուսափելու անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ համագործակցությանը: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ կրթության կառավարման տեղեկատվական համակարգը և ԿՏԱԿ-ը հնարավորություն են տալիս ամբողջական տեղեկատվություն ունենալու ՀՀ ուսումնական հաստատությունների մասին:
«Դա այն բազան է, որով հնարավոր է հիմնավոր վերլուծություն կատարել: Դպրոցական մակարդակում համակարգն ամբողջությամբ ներդրված է. այս տարվանից այն սկսել է ներդրվել նաև նախադպրոցական կրթական մակարդակի համար: Այն շուտով դառնալու է պարտադիր նաև բուհերի և քոլեջների համար»,-նշել է փոխնախարարը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կոչ է արել հետևողական լինել և պատշաճ իրականացնել սովորողների մասին տվյալների մուտքագրումը, որպեսզի աշակերտի տեղափոխումն այլ դպրոց լինի օրինականության սահմաններում, և որևէ երեխա կրթական գործընթացից դուրս չմնա, ինչն անթույլատրելի է:
Օրակարգի մյուս հարցերը վերաբերում էին լիցենզիայով սահմանված տեղերին և ուսումնական հաստատության նոր կանոնադրություններին: Քննարկվել է սահմանված պահանջներին և պայմաններին համապատասխանության, հաշվետվության նոր ձևերը կիրառության մեջ դնելու և ժամկետները չխախտելու կարևորությունը:
Օրինակելի կանոնադրության մասին Արաքսիա Սվաջյանը նշել է.
«Մշակվում է դպրոցների օրինակելի կանոնադրությունը, որը շուտով կշրջանառվի և կներկայացվի ՀՀ կառավարության հաստատմանը: Խնդրում ենք հետևողական լինել և ապահովել կանոնադրության համապատասխանությունը ոչ պետական դպրոցներում»:
Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացում ներգրավելու խնդրին:
«Մեր ունեցած տվյալներով շուրջ 21000 դպրոցական է բռնի տեղահանվել: Նրանցից ավելի քան 14000-ն արդեն հաճախում են ՀՀ դպրոցներ: Պետական դպրոցները հրահանգ են ստացել, անկախ լիցենզավորմամբ սահմանված տեղերից, ընդունել երեխային մինչև 35 աշակերտ ունեցող դասարանում, եթե նրա քույրը կամ եղբայրը սովորում են այդ դպրոցում, կամ եթե բնակության հարակից տարածքում ոչ մի այլ դպրոց չունի լիցենզավորված տեղ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հույս հայտնել, որ ոչ պետական դպրոցները ևս կառաջնորդվեն նույն սկզբունքով:
Վերջիններս նշել են, որ արդեն իսկ ընդունել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ երեխաների՝ անվճար հիմունքներով կամ մասնակի վճարներով:
Հանդիպման ավարտին թեմաների շրջանակում տեղի է ունեցել հարցուպատասխան, և ձեռք է բերվել պայմանավորվածություն որոշ խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...