Քաղաքացիական օդանավեր խոցելու սպառնալիքներ հնչեցնող Բաքվի իշխանությունը նույն մեղադրանքն Արցախին է ուղղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+31.09 oC

Քաղաքացիական օդանավեր խոցելու սպառնալիքներ հնչեցնող Բաքվի իշխանությունը նույն մեղադրանքն Արցախին է ուղղում

22:36 19.10.2023

Բաքվի իշխանությունները հայտարարել են, թե Արցախում հայտնաբերել են այն, ինչն ապացուցում է, որ իբր «հակաահաբեկչական գործողությունը անհրաժեշտություն էր»:

Ինչի՞ մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Պատերազմից առաջ մի քանի առասպելներ էին ներկայացնում, որոնք պետք է արդարացնեին իրենց կողմից այդ ռազմական ներխուժման անհրաժեշտությունը:

Առասպելներից մեկն այն է, թե իբր Արցախում օգտագործում էին հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով շեղում էին քաղաքացիական ինքնաթիռները, և ռադիոհաճախականության վրա ազդելու շնորհիվ փորձում էին ապակողմնորոշել այդ տարածքով անցնող ինքնաթիռները, ինչի հետևանքով կարող էին լինել մարդկային կորուստեր:

Այդ գործողությունն իրականացնելուց հետո, պետք է ապացույց ներկայացվեր, և ահա այսօր Ադրբեջանի անվտանգության ծառայությունն իբր թե ներկայացրել է այդ ապացույցը՝ հայտարարելով, թե  հայտնաբերել են հատուկ համակարգեր, որոնց միջոցով Արցախի ՊԲ-ն իբրև թե ապակողմնորոշում էր քաղաքացիական ինքնաթիռները:

Ես ինտերնետով ծանոթացա այդ զինատեսակներին և պարզվեց, որ դրանք ռուսաստանյան արտադրության ռադիոէլեկտրոնային պայքարի պաշտպանողական համակարգեր են, որոնց միջոցով հնարավոր է ապակողմնորոշել միայն ցածր թռչող  անօդաչու սարքեր, բայց ոչ ինքնաթիռներ և առավել ևս՝ ոչ քաղաքացիական ինքնաթիռներ, որոնք անհամեմատ ավելի բարձր են թռչում:

Այդ իմաստով ադրբեջանցիներն իրենք բացահայտեցին, որ այդ առասպելը համոզիչ չի կարող թվալ ոչ մեկի համար»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Արցախի դեմ ագրեսիան փորձում են արդարացնել նաև ականապատման մասին հորինված առասպելով: Այս առասպելը ինչո՞վ են հիմնավորելու:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 21.06.2025

SHANTNEWS

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

14:50 21.06.2025

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. Անահիտ Ավանեսյանը՝ բուժաշխատողներին

Բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը. «Սիրելի´բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բժշկի մասնագիտությունը բարդ, նվիրում պահանջող և չափազանց պատասխնատու է և արժանի է մեր հասարակության ակնածանքին: Առողջապահական ոլորտի բարեփոխումները, նոր ծրագրերն ու քաղաքականությունը մեր քաղաքացիներին հասնում են ձեր միջոցով, ձեր աշխատանքի միջոցով, ձեր խոսքի միջոցով: Ուստի, դուք պետության կայացման […] ...

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

14:40 21.06.2025

«Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ, դա ժամանակի հարց է. վարչապետ

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը չի կարող չիրականանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ ««Խաղաղության խաչմերուկ»-ը չի կարող չիրականանալ։ Դա ժամանակի հարց է։ Այլ բան է, որ ժամանակը կարող է մի քիչ կարճ լինել, մի քիչ երկար լինել։ Բացառված է, որ դա տեղի չունենա։ «Խաղաղության խաչմերուկ»-ը արդեն երկու […] ...

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

14:30 21.06.2025

Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է «Ռոտոր»

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը տեղափոխվել է Վոլգոգրադի «Ռոտոր»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ: «Ռոտորը» հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգայում: Սիմոնյանն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել իր կարիերայի 12-րդ ակումբ: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:16 21.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 21-ի ցերեկը, 22-23-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 21-ի […] ...

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

14:00 21.06.2025

Իսրայելը տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է. Էրդողան

Իսրայելը, Իրանի վրա հարձակվելով, ցույց տվեց, որ տարածաշրջանում խաղաղության ամենամեծ թշնամին է, Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իսրայելի կողմից Գազայի հատվածում, Լիբանանում, Եմենում, Սիրիայում և վերջերս Իրանում իրականացված հարձակումները ավազակություն են։ Նեթանյահուի վարչակազմը Իրանի վրա հարձակվելով ցույց տվեց, որ խաղաղության ամենամեծ հակառակորդն է», […] ...

BACK_TO_TOP