Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման դաշտը կկանոնակարգվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման դաշտը կկանոնակարգվի

14:55 25.10.2023

Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրորեն կարգավորված չէ: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով ու փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներում ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են պահանջներ՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների ու վերահսկողության: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ առաջին ընթերցմամբ խորհրդարանին ներկայացնելով ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

ՏԿԵ փոխնախարարը հայտնել է, որ առկա խնդիրների կարգավորման սկիզբը դնելու նպատակով մշակված օրենսդրական փաթեթով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել էլեկտրոնային հարթակով գործունեության համար պետական տուրքը՝ տարեկան 1 մլն դրամ, լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաեւ էլեկտրոնային հարթակների միջոցով՝ թեթեւ մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագրի պետական տուրք՝ անկանխիկ վճարման դեպքում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1.5 տոկոսի չափով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026 թվականի հունվարի 1-ից` 4 տոկոսի չափով, իսկ կանխիկ վճարման դեպքում՝ 2024 թվականին՝ 2 տոկոսի չափով, 2025 թվականին՝ 3.5 տոկոսի չափով, 2026 թվականին՝ 5 տոկոսի չափով:

«Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններն են իրականացնելու պետական տուրքի գանձումն ու վճարումը պետական բյուջե: Մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղեւորափոխադրման դեպքում կսահմանվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի առկայությունն ու պարտադիր կիրառությունը»,- նշել է Արմեն Սիմոնյանը:

Նախագծի հարակից զեկուցումը ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Նա նշել է, որ նախագիծը շատ կարեւոր է, այն մանրամասն քննարկվել է հանձնաժողովում: «Ավանդական գործող տաքսի ծառայությունները վերացել են, դրանց փոխարեն կան անհատ վարորդներ ու օնլայն հարթակներ, որոնց միջոցով վարորդները մատուցում են իրենց ծառայությունները: Պետության վերահսկողությունը թուլացել է: Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, երբ տեսականորեն բոլորը կարող են տաքսի ծառայություններ մատուցել»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Հանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ ուղեւորափոխադրումների ոլորտը մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ խոսքը վերաբերում է մարդկանց կյանքին ու առողջությանը, եւ այդ հարցում պետությունը որոշակի պահանջներ ու պայմաններ պետք է առաջ քաշի:

«Նախագծով միջանկյալ քայլ ենք կատարում, սկսում ենք օնլայն տաքսի ծառայություններից, որովհետեւ դրանք ծածկում են մեր ընդհանուր տաքսիների 70-80 տոկոսը»,- նշել է Բաբկեն Թունյանը ու վստահեցրել՝ ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP