17:55 27.10.2023
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին»՝ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորացման և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման նպատակով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Հուշագրի համաձայն՝ հունգարական կողմը մինչև 2025 թվականը յուրաքանչյուր տարի կրթաթոշակային 30 տեղ կհատկացնի ՀՀ քաղաքացիներին՝ Հունգարիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հունգարերեն կամ այլ օտար լեզուներ ուսանելու նպատակով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հունգարիայի Պետքարտուղար Տրիստան Ազբեջը, Հունգարիայի նախարարական հանձնակատար Գյուլա Բուդային, ՀՀ ԱԳՆ և ԿԳՄՍՆ այլ ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-հունգարական համագործակցությունը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ լեզուների ուսուցումը «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» կարևոր թիրախներից է, իսկ հունգարերենի ուսուցումը նոր հեռանկարներ և հնարավորություններ կարող է բացել հայ երիտասարդների համար:
Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել նաև հայոց լեզու, գրականություն և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը Հունգարիայի պետական համալսարանում: Անդրադարձ է կատարվել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական հետազոտությունների թեմային, ինչպես նաև Երևանի պետական համալսարանում կամ Երևանի պետական մանկավարժական համալսարանում հնարավորության դեպքում հունգարագիտության և հունգարերենի ուսումնասիրությունների զարգացմանը:
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները, համագործակցության առկա ուղիներն ու ներուժը: Անդրադառնալով կրթաթոշակային ծրագրին՝ նախարարը նշել է, որ պահանջարկի դեպքում հունգարական կողմը կդիտարկի նաև կրթաթոշակային տեղերի ավելացման հնարավորությունը: Պետեր Սիյարտոն կարևորել է հունգարերենի և հայերենի տիրապետող մասնագետների պատրաստումը՝ հույս հայտնելով, որ կրթաթոշակային ծրագիրը կնպաստի հայ երիտասարդների շրջանում հունգարերենի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը և համապատասխան մասնագետների պատրաստմանը:
Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանը ԿԳՄՍ նախարարը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պաշպանության հարցը: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայկական հարուստ մշակութային ժառանգությունն այժմ գտնվում է Ադրբեջանի կողմից վերացման հստակ սպառնալիքի ներքո։ ԿԳՄՍ նախարարը Պետեր Սիյարտոյի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2020 և 2023 թվականներին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայոց պատմության և մշակույթի 5000 անշարժ հուշարձաններ, ինչպես նաև պետական 16 թանգարաններ, որոնց պահպանությանն ուղղված միջազգային հանրության հասցեական արձագանքը կարող է էական դեր ունենալ:
«Ամարասի վանական համալիրը, որտեղ 5-րդ դարում բացվել է առաջին հայկական դպրոցը, Գանձասարի վանական համալիրը և պատմամշակութային մի շարք այլ հուշարձաններ համաշխարհային քրիստոնեական ժառանգության կարևոր մասն են և, ցավոք, այսօր գտնվում են այլախեղման հստակ սպառնալիքի ներքո: Հույս ունենք՝ միջազգային հանրության և կառույցների ջանքերի մեկտեղման արդյունքում հնարավոր կլինի գտնել լուծումներ՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության համար: Բաց աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա՝ 2020-ից 2023 թվականներին հավաքագրել ենք փաստագրական տեսանյութեր և լուսանկարներ՝ հուշարձանների մասնակի կամ ամբողջական ոչնչացման շուրջ 50 դեպքերի վերաբերյալ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Պետեր Սիյարտոն նշել է, որ որպես քրիստոնյա երկիր, Հունգարիան ևս կարևորում է քրիստոնեական կոթողների, մասնավորապես եկեղեցիների պահպանությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրությունը ներկայացնող այլ հարցեր:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...