09:35 04.11.2023
Մեծ Բրիտանիայի ամենատարեց բնակիչներից մեկը նշել է իր 107-ամյակը և կիսվել երկարակեցության գաղտնիքներով։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Գլեդիս Քայթլին ծնվել է 1916 թվականի հոկտեմբերի 25-ին Քեմբրիջշիր նահանգի Փրիքվիլոու գյուղում։ Որոշ ժամանակ բրիտանուհին ապրել է Լոնդոնում, որտեղ աշխատել է որպես դայակ, սակայն ավելի ուշ վերադարձել է իր տուն, որտեղ ապրել է մինչև խոր ծերություն։ 1940 թվականին նա ամուսնացել է Սթենլի անունով կաթնավաճառի հետ, որի հետ ապրել է 62 տարի։ Գլեդիսն ունի երկու դուստր՝ Սյուին, որն այժմ 74 տարեկան է, և Ջանեթը, որն այժմ 80 տարեկան է:
Թոշակի անցնելուց հետո կինը շարունակել է ակտիվ ապրելակերպ վարել։ Նա մթերքներ էր առաքում տեղի բնակիչներին, որոնցից շատերն իրենից փոքր էին 20 տարով: 80 տարեկանում Գլեդիսը կանոնավոր կերպով քշում էր իր հեծանիվը:
107-ամյա բրիտանուհու խոսքով՝ իր երկարակեցության գաղտնիքներից մեկը ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց հրաժարվելն է։ Նա երկար տարիներ ամեն օր նախաճաշին բրնձի շիլա է ուտում։
Իսկ Սյուն իր սիրելի մթերքներից մեկը` եգիպտացորենի փաթիլներն է, անվանել որպես երկար կյանքի գաղտնիք:
18:32 10.05.2025
Հնդկաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Պակիստանը մեծ կորուստներ է կրել սրվող հակամարտությունների օրերի ընթացքումՊակիստանը մեծ կորուստներ է կրել Հնդկաստանի հետ սրվող հակամարտությունների օրերին, երբ հնդկական զորքերը զգալի վնաս են հասցրել նրա հիմնական ռազմաօդային ուժերի բազաներին և կոտրել են պակիստանյան զորքերի ոգին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում Պակիստանը շատ մեծ կորուստներ է կրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում»,-ասել է նա: […] ...
18:23 10.05.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանըՄայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և […] ...
18:20 10.05.2025
Մանվել Խնձրցյանը` Թախտիի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիրԻրանում կայացած Թախտիի գավաթի խաղարկությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալ է հաղթել։ Խնձրցյանը մրցաշարում երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակչում։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 4-3 հաշվով հաղթել է իրանցի Էրֆան Ջաֆարեյանին։ ...
18:10 10.05.2025
Մերցը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կաԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ ներկայումս Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու «փոքր հնարավորություն» կա։ Նա պնդում է, որ հակամարտությունը պետք է ավարտվի։ «Ես կարծում եմ, որ հիմա փոքր, բայց հնարավորությունը կա»,- ասել է Մերցը ARD հեռուստաալիքի եթերում: Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը մայիսի 10-ին ժամանել […] ...
17:48 10.05.2025
Առաջիկա ժամերին Գյումրիում սպասվում են հորդառատ տեղումներ«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ առաջիկա ժամերի ընթացքում Գյումրու համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ, հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում։ ...